Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ուղերձով ՝ կոչ անելով հակամարտության մասնակիցներին դադարեցնել ռազմական գործողությունները՝ մարդասիրական նկատառումներով: Այս մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի, ՌԴ նախագահը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պուտինը նշել է տարածաշրջանում բախումները դադարեցնելու անհրաժեշտությունը, որպեսզի գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակում իրականացվի:
<Այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար Ռուսաստանի ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9 - ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները>, - ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։