Արմինֆո. Եվրախորհրդարանի պատգամավոր Չառլի Վեյմերսը Եվրոպային կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նկատմամբ: Այդ մասին Վեյմերսը հայտարարել Է Եվրախորհրդարանի նիստի ժամանակ։ Պատգամավորը նաև կոչ է արել Անկարային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ Արցախի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ:
Վեյմերը, մասնավորապես, ընդգծել է, որ բռնապետ Ալիևը Էրդողանի ահաբեկիչների աջակցությամբ ագրեսիա է սանձազերծել, որպեսզի Հայաստանին և Ղարաբաղին պարտադրի Ստալինի անարդար որոշումը, որը ԼՂՀ-ն հանձնեց Ադրբեջանին։
"Անհրաժեշտ է պատժամիջոցներ սահմանել Ալիևի նկատմամբ, ինչպես նաև բացառել Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբից ։ Պետք է գիտակցել, որ Ադրբեջանի համար դա հավակնությունների հարց է, իսկ Ղարաբաղի հայերի համար՝ կյանքի ու մահվան", - եզրափակել է պատգամավորը։