Արմինֆո. ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա՝ ի տարբերություն Հայաստանի, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է "ՌԻԱ Նովոստին":
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի երկրի առջեւ:
<Դրանք անվտանգության ապահովման պարտավորություններ են ։ Այսինքն, եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ - որ ագրեսիայի, դրսից հարձակման, ապա այդ դեպքում պայմանագրի մասնակից երկրները պարտավոր են պաշտպանել պետությանը>, - պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը ։ Խոսելով այն մասին, թե որ դեպքում է Ռուսաստանը պատրաստ զինվորականներին ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ <դա բխում է պարտավորություններից>:
<Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի մասին է, նախագահը դա հստակ բացատրել է և տարանջատել այդ երկու հարցերը ։ ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա>, - հավելել է Պեսկովը ։