Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում չդադարող ռազմական գործողությունների եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ:
Ռուսական կողմից ընդգծվել է կրակի շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը ։
Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին շարունակելու է աջակցել բանակցային գործընթացի վերսկսմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա: Լավրովը հաստատել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը։