
Արմինֆո. Ռուսաստանցի գործարար, "Տրոյկա Դիալոգի" հիմնադիր ու Մոսկվայի "Սկոլկովո" կառավարման դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել միջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, որտեղ երկրորդ շաբաթն է մարտեր են ընթանում:
Ռուսաստանի նախագահից բացի, Վարդանյանը դիմել է նաեւ Ռուսաստանի ժողովուրդներին, ՌԴ ռազմական ղեկավարությանը, Վրաստանի իշխանություններին եւ ժողովրդին, հայ քաղաքական գործիչներին:
"Վլադիմիր Վլադիմիրի, Ես ուզում եմ դիմել ձեզ ՝ որպես Ռուսաստանի քաղաքացի, եւ ես այլ անձնագիր չունեմ ։ Մենք ձեզ հետ մեկ անգամ հանդիպել ենք "Սկոլկովո"բիզնես դպրոցի հիմնարկեքին: Ես միշտ փորձել եմ լինել Ռուսաստանի լավ քաղաքացի եւ ամեն ինչ անել, որպեսզի այն բարգավաճ ։ Ես գիտեմ, որ դուք, որպես առաջնորդ, կարող եք անել շատ բան: Եվ հենց այսօր, ձեր մասնակցությունը, ձեր վերաբերմունքը այս ամենի նկատմամբ շատ բան է որոշում։ Ես չգիտեմ, թե ինչ տեղեկատվություն եք ստանում, ով եւ ինչ է ձեզ խորհուրդ տալիս, բայց ես ուզում եմ ասել, որպես մարդ, որը ներկայացնում է Ռուսաստանում բնակվող գրեթե երեք միլիոն հայերի: Այն հայերին, որոնց մասին դուք այդպիսի հպարտությամբ բազմիցս խոսել եք հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Հավատացեք, դա, պպարզապես, ինչ-որ տարածքային հակամարտություն չէ չճանաչված հանրապետությունում։ Սա պատերազմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Դա շատ ավելի լուրջ է։ Եվ եթե այնպես պատահի, որ այդ աղետը ավարտվի դժբախտությամբ, ապա հավատացեք, Ռուսաստանի համար դա անբուժելի վերք կլինի։ Ես երազում եմ, ես ուզում եմ, որ Ռուսաստանը ոչ թե պարզապես օգնի, այլ հասկանա, որ այդ գործընթացին մասնակցությունը սկզբունքորեն կարեւոր է մեզ՝ ռուսաստանցիներիս համար։ Ոչ թե հայերի, ոչ թե Հայաստանի, այլ ողջ ռուս ժողովրդի համար, որովհետև Ղարաբաղում լոկալ հակամարտությունը դանդաղ գործողության աշխարհաքաղաքական ռումբ է, որը պայթելու է, և, ցավոք, այն պայթելու է, նախևառաջ, Ռուսաստանում։ Ես դրանում խորապես համոզված եմ։ Հետեւաբար, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես, պարզապես, խնդրում եմ ձեզ, որպես մարդ, ով երկրի քաղաքացի է, որտեղ դուք առաջնորդ եք: Միջամտեք այդ գործընթացին", - ասել է Վարդանյանը։
Համաշխարհային հանրությունը գործարարը կոչ է արել "ամեն ինչ անել այդ պատերազմը դադարեցնելու համար" ։ "Ես խորապես համոզված եմ, որ եթե միջազգային հանրությունը հերթական անգամ անտեսի փոքր ժողովրդի այս, ինչպես իրենց է թվում, այս փոքրիկ խնդիրը, ապա կստանա փոթորիկ, որը կքանդի մեծ թվով երկրներ եւ կփոխի ամբողջ աշխարհակարգը", - նախազգուշացրել է Վարդանյանը, ընդգծելով, որ պետք է հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ:
Վրաստանին Վարդանյանը կոչ է արել "չանել այն, ինչի համար հետո ամոթ կլիներ", իսկ ադրբեջանցիներին՝ հասկանալ, որ պատերազմն անխուսափելիորեն կավարտվի, եւ "պետք է միասին ապրել": "Ես ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք. մենք կանգնած ենք հսկայական անդունդի եզրին, հումանիտար, մարդկային աղետի եզրին։ Եվ դա ազգային պատերազմի հարց չէ, դա տարածքային պատերազմի հարց չէ, դա մարդկության պահպանման և մարդկային հիմնարար արժեքների պահպանման հարց է", - հայտարարել է գործարարը։
Ընդ որում, ռուսաստանցի մտավորականությանը եւ ռազմաքաղաքական վերնախավին Վարդանյանը կոչ է արել զոոորակցել Լեռնային Ղարաբաղին եւ չկործանել Ռուսաստանի "վերջին դաշնակիցներին":
Հայաստանի ղեկավարությունը եւ գործարարներին Վարդանյանը կոչ է արել հետաձգել "ներքին պարզաբանումները" եւ համախմբվել: Հայ երիտասարդներին, հատկապես տեխնոլոգիական ընկերություններում աշխատողներին, Վարդանյանը խնդրել է միառժամանակ մոռանալ իրենց կարիերայի և հաջողությունների մասին և կանգնել հայ ժողովրդի կողքին այստեղ՝ իրենց տեխնոլոգիական եզակի գիտելիքներով ու հնարավորություններով: