


Արմինֆո. Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հոկտեմբերի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ինչպես հաղորդում է Jerusalem Post-ը, հեռախոսազրույցը կայացել է ՀՀ նախագահի խնդրանքով: Ըստ աղբյուրի, զրույցի նպատակն էր խթան հանդիսանալ երկու երկրների միջև երկխոսությանը այն բանից հետո, երբ Հայաստանը հետ կանչեց
Իսրայելում իր դեսպանին՝ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի շուրջ խորհրդատվությունների համար։
Իսրայելի նախագահն ափսոսանք է հայտնել տարածաշրջանում բռնության բռնկման եւ երկու կողմերից տուժածների առկայության կապակցությամբ: Նա նշել է, որ Իսրայելը վաղեմի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և որ երկու երկրների միջև համագործակցությունն ուղղված չէ որևէ կողմի դեմ ։ Նախագահը նաեւ ընդգծել է, որ Իսրայելը նախկինի պես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ եւ պատրաստ է հումանիտար մակարդակով օգնություն ցուցաբերել:
Ռիվլինն ասել է, որ երկիրը ողջունում է Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացումը եւ հույս ունի, որ Հայաստանի դեսպանը շուտով կվերադառնա:



