Արմինֆո. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ ձեռնամուխ լինել բանակցությունների: Այդ մասին նա հայտարարել Է Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
"Մեզ շատ է մտահոգում իրավիճակը Ղարաբաղում։ Այս հակամարտությունը վտանգ է պարունակում բոլոր ուղղություններով, այդ թվում' էներգետիկայի: Սա շատ վտանգավոր իրավիճակ է ողջ տարածաշրջանի համար, այդ թվում ՝ դաշինքի անդամների համար։ Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել պատերազմը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Խնդրի ռազմական լուծում գոյություն չունի", - ընդգծել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ափսոսանք հայտնելով խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ։
Չավուշօղլուն, իր հերթին, հավաստիացրել է, թե "ՆԱՏՕ-ն պետք է Հայաստանին կոչ անի դուրս բերել ուժերը Լեռնային Ղարաբաղից" 'հիշեցնելով, որ դաշինքը սատարում է "Վրաստանի, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը" ապահովելու կոչերին: "Ուրեմն՝ ինչու՞ այդ դեպքում Հայաստանին կոչ չանել հեռանալ ադրբեջանական հողերից", - հարց է տվել թուրք նախարարը, մոռանալով, որ դրանք բուն հայկական տարածքներ են։