Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է: Ինչպես հաղորդում է Սարգսյանի գրասենյակը, Հայաստանի երրորդ նախագահի այցի նպատակն է «միավորել պատերազմի վարման հմտությունները, փորձը եւ ջանքերը՝ հանուն հայրենիքում հանգիստ ապրելու իրավունքի»:
Նշենք, որ Արցախում են նաեւ Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սեյրան Օհանյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ