Արմինֆո. Իսրայելի պաշտպանության նախարարությունն այժմ վիթխարի ճնշում է զգում՝ Բաքվին սպառազինությունների մատակարարումները դադարեցնելու պահանջով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
"Այսօր Երուսաղեմում ամենուր պաստառներ են՝ ի պաշտպանություն Հայաստանի։ Եվ ես ուզում եմ ասել, որ մեծ մասամբ դրանք հայերը չեն փակցնում, այլ՝ հրեաները, որոնք համակրում են Հայաստանին։ Սոցիալական ցանցերում իսրայելական բազմաթիվ խմբերում մարդիկ դիմում և հարցնում են, թե որտեղ գնել հայկական դրոշ, որպեսզի իրենց պատշգամբում կախեն։ Կրկնեմ, որ դա գրում են ոչ թե հայերը, այլ սովորական հրեաները՝ իսրայելցիները", - ընդգծել է Լապշինը, նշելով, որ ինքն այդ ասում է, որովհետեւ ճիշտ չէ, թե, իբր, բոլոր իսրայելցիները Հայաստանի դեմ են եւ օգնում են թուրքերին ու Ալիեւին։
Հիշեցնենք, որ Հայաստանը նախօրեին հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին խորհրդատվությունների համար՝ այն կապակցությամբ, որ Իսրայելի կառավարությունը, անտեսելով մարդասիրական իրավունքի և տարրական բարոյականության սկզբունքները, այսօր, երբ ադրբեջանական զինված ուժերը թուրք սպաների և սիրիացի ահաբեկիչների հետ համատեղ գնդակոծում են Արցախի և Հայաստանի խաղաղ գյուղերն ու քաղաքները, շարունակում է մահաբեր զենք մատակարարել Բաքվին:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ