


Արմինֆո.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորապես ցավում է, որ չնայած միջազգային հանրության, ներառյալ ՄԱԿ-ի ղեկավարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վճռական եւ համառ կոչերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը շարունակում են ռազմական գործողությունները: Այս մասին Նյու Յորքում ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը ՝ պատասխանելով լրագրողի հարցին ։
<Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր դիրքորոշումը.այդ հակամարտությունը չի լուծվի ռազմական ճանապարհով>, - ասվում է հայտարարության մեջ: ՄԱԿ-ի ղեկավարը համոզված է, որ ռազմական գործողությունների շարունակումը հանգեցնում է միայն հետագա տառապանքների, եւ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով:
Գլխավոր քարտուղարը հիշեցնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վերջին հայտարարությունը և կոչ անում բոլոր կողմերին՝ պահպանել միջազգային իրավունքը եւ միջազգային հումանիտար իրավունք։ Գլխավոր քարտուղարը նաեւ հիշեցնում է երկու երկրների առաջնորդներին ցանկացած պարագայում խաղաղ բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները պաշտպանելու անհրաժեշտության մասին, հայտնում Է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։



