Արմինֆո. Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Ինչպես հաղորդում է Կրեմլը, շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը: Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արեւելքից անօրինական զինված կազմավորումների ներգրավվածության մասին ստացվող տեղեկությունների կապակցությամբ:
Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման եւ հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) նախխխաագահների 2020թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության հունով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր ձեւաչափերով շփումները շարունակելու շուրջ։