
Արմինֆո. Ադրբեջանը ծրագրել, նախապատրաստել եւ իրականացրել է գործողություն Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին "Ռոսիա 1" հեռուստաալիքի "60 րոպե" հաղորդման եթերում հայտարարել է "գազետա.ռու"-ի ռազմական մեկնաբան Միխայիլ Խոդարյոնոկը:
"5 օր մարտերը շատ են, թե՞ քիչ։ Իսրայելը 6 օրում լիովին ջախջախեց իրեն մեծծապես գերազանցող արաբական կոալիցիային։ Կարմիր բանակը 3 օրում վերցրեց Քենիգսբերգը։ Բայց Ադրբեջանի զինված ուժերն այս հինգ օրերի ընթացքում ոչ մի խնդիր, նույնիսկ օրվա խնդիր չեն կատարել։ Ոսկե ժամանակը նախագահ Իլհամ Ալիևի համար բաց է թողնվել, քանի որ արդյունք չկա. չի հաջողվել գրավել ոչ Ֆիզուլին, ոչ Մարտակերտը", - ասել է փորձագետը։
Ընդ որում, Միխայիլ Խադարյոնոկն արձանագրել է, որ, անկասկած, ադրբեջանական բանակն ավելի լավ է տեխնիկապես հագեցած, այն ունի շատ ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա: "Բայց ես միշտ ունեցել եմ անձնակազմի, հատկապես տեխնիկական մասնագետների պատրաստման որակի հետ կապված հարցեր, որոնք, ըստ էության, սահմանում են մարտական պատրաստվածությունը՝ հրետանավորներ, ուղղաթիռի օդաաչուներ եւ այլ մասնագետներ", - ասել է նա:
Ադրբեջանական բանակի անհաջողությունների պատճառները հասկանալու համար նա ուշադրություն է հրավիրել 1990-ականների իրադարձություններին, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն ամեն ինչ տանուլ տվեց: "Ողջ խնդիրն այն է, որ ադրբեջանցիների շրջանում զինվորական ծառայությունը երբեք ժողովրդականություն չի վաայելել։ ԽՍՀՄ և Ռուսաստանի զինված ուժերում իմ 30 տարվա ծառայության ընթացքում ոչ ես, ոչ իմ գործընկերները ադրբեջանցի օդաչուի չենք հանդիպել։ Երբ Բաքվում տեղակայված էր ԽՍՀՄ ԶՈւ 4-րդ համազորային բանակը, պարբերաբար հավաքներ էին անցկացվում, որոնց ընթացքում փորձ էր արվում նրանցից պահեստազորայիններ, հրետանավորներ, մոտոհրաձիգներ պատրաստել, բայց ոչինչ չէր ստացվում, քանի որ գործ ունեինք խոհարարների, հացուխների, հնոցապանների հետ", - նշել է փորձագետը։
Այդուհանդերձ, շարունակել է նա, 30 տարվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ում փոփոխություններ են տեղի ունեցել, բայց արդյոք դրանք հասել են անձնակազմի պատրաստության որակի պահանջվող մակարդակի, մեծ կասկածներ է հաարրուցում: "Նրանց մոտ արդեն սպառվում է զինամթերքի զինանոցը, ևս 2-3 օր մարտեր՝ և ամեն ինչ կհանդարտվի։ Պայքարել պետք է արագ, եւ հաջողության հասնել պետք է արագ: Դրան չհասնելով ՝ այժմ պետք է սպասել ռազմական գործողությունների մարում եւ միայն առանձին փոխհրաձգություններ", - արձանագրել է Միխայիլ Խոդարյոնոկը։