Արմինֆո.Ամենայն հավանականությամբ, արդեն մոտ ժամանակներս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կզանգահարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և ՇՀԿ զարգացման բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
<Այդ զանգը մինչ օրս չի եղել, քանի որ Ալիևը չփազանց մեծ հույսեր է կապել թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ։ Այնուամենայնիվ, անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և ավիացիայի էական կորուստների, ինչպես նաև հայ զինվորականների կողմից ռազմաճակատի գծի վերականգնման պայմաններում, կարծում եմ, դա տեղի կունենա շատ շուտով>, - ընդգծել է փորձագետը ։
Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 1750 մարդ, 107 անօդաչու թռչող սարք, 10 ուղղաթիռ, 250 միավոր զրահատեխնիկա, 5 Ինքնաթիռ, 1 <Սմերչ> համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
Եվսեեւը նաեւ նշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների՝ իրավիճակին միջամտելու անհրաժեշտությունը: Վերջիններս, ըստ նրա, պետք է խստորեն դատապարտեն թուրքական միջամտությունը հակամարտությանը և պահանջեն Բաքվից անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ։ Նրա գնահատականներով, միջազգային հանրության՝ ստեղծված բավական տագնապալի իրավիճակին համարժեք արձագանքը թույլ կտա կանխել ապագայում Ալիևի կողմից նոր ագրեսիայի նախաձեռնումը։
Ստեղծված պայմաններում Ալիևից, ըստ ռուս փորձագետի, քիչ բան է պահանջվում։ Այն է ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս հայտնի բանաձևերի կատարումը, որոնց մասին այդքան սիրում են հիշատակել Բաքվում ։ Մասնավորապես՝ առաջին կետը, որում խոսվում է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին ։ Եվսեևի գնահատականներով, բանաձևերն անընդհատ յուրովի և իր օգտին մեկնաբանելով, հղում անելով միջազգային իրավունքին՝ Ալիևը պետք է հասկանա, որ հենց ինքն է այդ իրավունքի կոպիտ խախտողը ։
<Այս լույսի ներքո, մինչև ճակատային գծում կայունացումը, որը, հուսով եմ, շուտով կգա, բանակցություններն իմաստազրկված են ։ Եթե կայունացումն ուղեկցվի նոր տարածքների հանդեպ հայկական վերահսկողությամբ, իմաստ կունենա բանակցություններ վարել 2016-ի ապրիլին ադրբեջանցիների կողմից գրավված բարձունքի հետ դրանց փոխանակման շուրջ։ Համոզված եմ, որ տարածքներ <պոկելու> Բաքվի արատավոր պրակտիկան հնարավոր կլինի դադարեցնել՝ բացառապես լոկալ հարձակողական գործողություններով։ Հետագա բանակցությունները հնարավոր կլինեն միայն դրանից հետո>, - ամփոփել է ռազմական փորձագետը ։