Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ում չեն մեկնաբանել Երեւանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման օրակարգն առաջ մղելու հարցը։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը սեպտեմբերի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում մշակվել է այս կամ այն իրավիճակում դիվանագիտական միջոցների գործիքակազմ ՝ կախված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող գործընթացներից։ Նրա խոսքով ՝ այդ գործողություններում առանցքային է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի բնակչության պաշտպանությունը եւ անվտանգության երաշխիքների ապահովումը: "Կա գործողությունների հստակ գործիքակազմ։ Ավելին չեմ կարող ասել", - եզրափակել է նա։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ չի բացառել Երևանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցի քննարկումը: Այս հարցի շուրջ օրենսդիր մարմնում ծավալվել են լայն քննարկումներ, որոնց ընթացքում խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը կողմ է արտահայտվել Արցախի անկախության ճանաչմանը: