Արմինֆո.Կրեմլը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ բոլոր կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում ։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ։
<Այս պահին մենք բոլոր կողմերին, առաջին հերթին՝ հակամարտության կողմերին, կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ցանկացած քայլերից, որոնք հանգեցնել իրավիճակի հետագա անցանկալի սրման, որն առանց այդ էլ գտնվում է ըստ էության ռազմական բախման փուլում>, - նշել է Պեսկովը:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտության դեպքում հեռախոսազրույց կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ:
<Անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի ղեկավարության հետ շփումներ, իհարկե, տեղի կունենան>, - ասել է Կրեմլի ներկայացուցիչը ՝ պատասխանելով ադրբեջանական կողմի հետ Պուտինի հնարավոր զրույցի մասին հարցին, քանի որ ավելի վաղ ՝ կիրակի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ընդ որում Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ <ռազմական գործողությունների վերսկսման առաջին ժամերից ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է մտել իր գործընկերների հետ>, - փոխանցում է ՏԱՍՍ-ը ։
Կրեմլում նաեւ կարծում են, որ այժմ ժամանակը չէ հասկանալ, թե ով է ճիշտ, ով՝ մեղավոր Լեռնային Ղարաբաղում սրման համար, կարեւոր է դադարեցնել ռազմական գործողությունները: <Հիմա շատ կարևոր է առաջին հերթին դադարեցնել մարտական գործողությունները, այլ ոչ թե հասկանալ, թե ով է ճիշտ, ով՝ մեղավոր ։ Ռուսաստանը միշտ հավասարակշիռ դիրքորոշում է ունեցել ։ Հենց այդ դիրքորոշումն է Ռուսաստանին հնարավորություն տալիս օգտագործել իր ազդեցությունն ու ավանդական բարիդրացիական հարաբերությունները երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որպեսզի կարգավորի այդ հակամարտությունը>, - ասել Է Պեսկովը լրագրողներին ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում ըմբռնում կա, թե ով է եղել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման նախաձեռնողը եւ ով է եղել դրանում շահագրգռված, փոխանցում է <ՌԻԱ Նովոստի> - ն: