Արմինֆո Արցախի անկախության ճանաչման և Ստեփանակերտի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցը օրակարգում է։ Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Արցախի անկախության ճանաչման հարցը, ինչպես եղել է մեր օրակարգում, այդպես էլ մնում է։ "Այլ հարց է, թե արդյոք մենք կգնանք այդ քայլին։ Այս ամենը պետք է լրջորեն քննարկել, և, գործնականում, կարող են սկսվել բոլոր հնարավոր սցենարների հանրային քննարկումներ։ Նույնը վերաբերում է նաև Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի հարցին։ Այո, այն եղել է մեր օրակարգում, եւ այժմ օրակարգից այն տեղափոխվել է քննարկման սեղանին: Մենք պետք է հասկանանք՝ գնում ենք այդ քայլին, թե ոչ ։ Պետք է կշռադատել բոլոր փաստարկները եւ հասկանալ, թե դա ինչի կհանգեցնի", - եզրափակել է Փաշինյանը։
Իրենց ելույթներում Արցախի Հանրապետության ճանաչման հարցն անհապաղ քննարկելու կոչ են արել "Բարգավաճ Հայաստան" խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: