Արմինֆո. Արցախում ընթացող մարտական գործողություններում թուրքական գործոնի առկայությունը թույլ է տալիս խոսել իսրայելական շահերի մասին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։
"Թուրքիան հերթական անգամ իրավիճակի վերաբերյալ բացարձակ խելահեղ հայտարարություն է արել։ Հայտարարությունը, որը նման է այն հիստերիան, որով Ռեջեփ Էրդողանը մի քանի օր առաջ ՄԱԿ-ում հարձակվել էր Իսրայելի վրա։ Տարածաշրջանում թուրքական դիրքերի ամրապնդում ոչ ոքի պետք չէ։ Մինչդեռ, Արցախում տեղի ունեցող իրադարձությունները նման ամրապնդման հնարավորություն են։ Հաշվի առնելով նավթամուղը, հաշվի առնելով Սիրիայից ինչ - որ բանի դիմաց Թուրքիայի հեռանալու հնարավորության մասին հայտարարությունները։ Թուրքական թեմայի շուրջ շատ տարբեր գործոններ կան",
- ընդգծել է նա։
Ընդհանուր առմամբ, թուրքերը, քաղաքագետի գնահատմամբ, փչացրել են հարաբերությունները բոլորի հետ՝ ներառյալ ԱՄՆ: Էրդողանը պարտվում է Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում պարտվում է քրդերին։ Պարտվում է սեփական տնտեսությունում, իսկ լիրան շարունակում է արժեզրկվել։ Այս ֆոնին Էսկինն անհրաժեշտ է համարում ուշադրություն դարձնել Թուրքիայի՝ ռեւանշիզմի վտանգավոր ձգտմանը։ Ընդ որում, այլ ոուրիշների հակամարտություններին Իսրայելը, նրա կարծիքով, չպետք է եւ չի միջամտի։ Դա Իսրայելի պետական քաղաքականության ոսկե կանոնն է:
Այդուհանդերձ, նա համոզված է, որ Թուրքիայի ամրապնդումը Հարավային Կովկասում նաեւ Իսրայելի համար տեղին չի լինի։ Առաջին հերթին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան Իսրայելի համար վերածվել է ռազմավարական հակառակորդի։ Նրա խոսքով ՝ իսրայելական աղբյուրները հաստատում են Սիրիայում տարիներ շարունակ կռված վարձկան ահաբեկիչների որոշակի քանակ Ադրբեջան ուղարկելու փաստը: Սակայն նրանց թվի եւ Արցախի դեմ մարտական գործողություններում և ներգրավվածության մասին հստակ տեղեկատվություն չկա։
"Սա շատ կարեւոր տեղեկատվություն է, որը մատնանշում է Հարավային Կովկասի ուղղությամբ թուրքական քաղաքականության բավականին վտանգավոր միտումները։ Չի կարելի բացառել, որ պարտվելով Լիբիայում և չկարողանալով ոչինչ անել Հունաստանի նկատմամբ, հատկապես, Ֆրանսիայի և Իսրայելի կողմից նրան աջակցությունից հետո, Թուրքիան կարող է փորձել անցնել Արևելք։ Չի կարելի դա թույլ տալ, և Թուրքիային պետք է սանձել նաև այստեղ։ Հույսը Մոսկվայի վրա է։ Այն բանի վրա, որ այնտեղ կհասկանան, որ հակամարտության լուծումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի ավելի մեծ մասնակցությամբ։ Այլապես՝ ներկայիս անկայունությունը, ներկայիս թեժացումը շատ հեռուն է գնալու։ Շուտափույթ հրադադար հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ: Հուսանք, որ այդպես էլ կլինի", - ամփոփել է Էսկինը