Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում այսօրվա սրացումը պատահականություն չէր, Ադրբեջանի վերջին շրջանի պահվածքը հիմք էր տալիս ենթադրելու, որ նման բան կարող է տեղի ունենալ, Ուկրաինա․ռու-ին հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով ՝ իսկապես ամեն ինչ շատ լուրջ է ։ Ստեփանակերտը չի
ռմբակոծվել 26 տարի ՝ 1994-ին պատերազմի ավարտից ի վեր ։ Կային, իհարկե սրացումներ, այդ թվում՝ խոշոր (2014-ին, 2016-ին եւ
2019-ի հուլիսին): Բայց, որ հրետանային հարվածներ
հասցվեն քաղաքներին և մայրաքաղաքին, վաղուց չի եղել։
Իսկանդարյանը չի կանխատեսել, թե արդյոք ցամաքային լայնածավալ գործողություններ կընթանան, սակայն, նիրա խոսքով, կան բոլոր պատճառները համապատասխանաբար
արձագանքելու համար։
Նրա կարծիքով ՝ հանկարծակիության գործոն չի եղել։ Ադրբեջանի պահվածքը մի քանի շաբաթ շարունակ հիմք էր տալիս մտածելու, որ նման մի բան կարող էր տեղի ունենալ ։ Բաքվում ասվել է, որ բանակցություններ վարելն անիմաստ է, որ պետք է լուծել խնդիրները ռազմական ճանապարհով։
Գործողություններն սկսվել են առավոտյան 7: 00-ին։ Ընդ որում, բառացիորեն մի քանի րոպե անց այնտեղ սկսել է աշխատել թուրքական TRT HABER պետական հեռուստաալիքի թղթակիցը ։ Այսինքն ՝ նա այնտեղ է եկել նախապես, և վերջին ժամերին թուրքական լուրերում անընդհատ այդ տեղեկատվությունն է գնում ։ Դա վկայում է այն մասին, որ ամեն ինչ նախապես պատրաստվել է ։ Նման մասշտաբի իրադարձությունները պատահականություն չեն կարող լինել ։
Խոսելով այն մասին, թե Ադրբեջանը կոնկրետ ինչ օգուտ է ուզում քաղել այդ սրացումից՝ Իսկանդարյանը նշել է, որ պետք է խոսել ոչ թե Ադրբեջանի, այլ՝ ռեժիմի մասին: Ադրբեջանում հիմա շատ խնդիրներ կան ։ Հայաստանի հետ սահմանին սրման հուլիսյան փորձն ավարտվեց ձախողմամբ, զոհվեց գեներալ, խփվեցին բավականին մեծ թվով անօդաչու թռչող սարքեր, այդ թվում ՝ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք ։ Որոշ ճնշում Ադրբեջանի ներսում հիմա էլ կա, դժգոհություն, ֆրուստրացիա ։ <Ես կարծում եմ, որ դա այդ իրավիճակին արձագանքելու միջոց է>, - նշել է քաղաքագետը: <Բայց, իհարկե, այդ մասին դժվար է խոսել ապացուցողական, քանի որ Ադրբեջանում բավական յուրահատուկ փակ ռեժիմ է ։ Այժմ նրանք անջատել են գրեթե ողջ ինտերնետը։ Անջատված է You Tube-ը, Facebook-ը, Tik Tok-ը, որ մարդիկ չկարողանան միմյանց իրական տեղեկատվություն տալ։ Այսինքն ՝ ինձ համար դժվար է դատել, թե ինչ է կատարվում ադրբեջանական վերնախավում։ Բայց այն, որ այնտեղ ինչ-որ կարևոր բան է տեղի ունենում, անկասկած է>, - կարծում է Իսկանդարյանը ։
Խոսելով ՀԱՊԿ-ի դերի և այն մասին, թե կոնկրետ ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի դաշինքը մտածի Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու մասին՝ քաղաքագետը նշել է․ <Նախ այն, ինչ հիմա տեղի է ունենում, տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի, այլ ոչ թե՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ։ Արցախը ՀԱՊԿ անդամ չէ ։ Որպեսզի սկսվի այն, ինչի մասին դուք խոսում եք, պետք է առնվազն Հայաստանի խնդրանքը ։ Այսօրվա դրությամբ նման բան չկա>։
Խոսելով հակամարտությունում Ռուսաստանի խաղաղապահ դերի մասին ՝ հաշվի առնելով, որ Հայաստանը նրա դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը ՝ ոչ պակաս կարևոր գործընկեր, քաղաքագետը նշել է, որ բանն այն չէ, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին ։ Հասկանալի է, որ Ռուսաստանն այս գործում վերջին դերը չի խաղում՝ պարզապես այն պատճառով, որ աշխարհագրորեն ավելի մոտ է գտնվում և հակամարտության կողմերի վրա ազդեցության շատ ավելի մեծ գործիքներ ունի ։ Սովորաբար նման դեպքերում գործի են դրվում ինչ-որ դիվանագիտական մեխանիզմներ, որոնք շատ հաճախ փակ են։ Դա կարվի։ Արդյո՞ք ավելին կարվի՝ կախված է այն բանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը>, - ընդգծել է Իսկանդարյանը