Արմինֆո. Հայաստանը զինուժ չի տեղափոխի ԼՂՀ Բաքվի հետ հակամարտության սրումից հետո։
Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը <Գովորիտ Մոսկվա> ռադիոկայանի եթերում:
<Այժմ չկա տեղափոխման անհրաժեշտություն, քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակը ձեռնարկում է համապատասխան միջոցներ: Մենք տեղյակ ենք, որ խոցվել է ադրբեջանական երկու տանկ, ինքնաթիռ, այսինքն՝ միջոցներ են ձեռնարկվում>,-ասել է դեսպանը։
Տողանյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստվել է ադրբեջանի կողմից ագրեսիային դեռեւս հուլիսին: Դեսպանը նաեւ նշել է, որ մարտական գործողություններն ընթանում են սահմանի ամբողջ երկայնքով: <Մարտական գործողությունները սկսվել են Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարության հայտարարություններից դեռեւս հուլիսին: Ամբողջ այս ընթացքում ընթացել են նախապատրաստական աշխատանքներ: Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ հռետորաբանությունն ակնհայտ էր, անցկացվել են համատեղ զորավարժություններ: Վերջին օրերին տեղափոխվել են ահաբեկիչներ Սիրիայի, Իրաքի տարածքից: Այդ ամենը հանգեցրել է այն բանին, որ գիշերը սկսվել է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ հրետակոծություն: Ցավոք, արդեն կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Գիշերը սահմանի ողջ երկայնքով սկսվել են ռազմական գործողություններ: Ասվում է, որ այդ ամենը վաղուց էր պլանավորված, որպեսզի միաժամանակ սկսվեն գործողություններ ամբողջ երկայնքով>,- նշել է դիվանագետը։