


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նստեն բանակցությունների սեղանի շուրջ, հակամարտությունը չպետք է լուծվի կռվի դաշտում, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:
<Պետք է ամեն բան տեղափոխել բանակցությունների սեղան, կրակը պետք է դադարեցվի>,-հայտարարել է Ջաբարովը: Նա հիշեցրել է, որ հակամարտության կարգավորման համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը:



