Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը' երկրի օրենսդրության խախտման կապակցությամբ:
Ըստ աղբյուրի՝ Գլխավոր դատախազությունը փաստաթղթեր է նախապատրաստում ԱՄՆ համապատասխան կառույցներին դիմելու համար՝ Գեւորգյանի նկատմամբ հայտարարված հետախուզման շրջանակում նրան Հայաստանի լիազոր կառույցներին հանձնելու հարցի առնչությամբ:
Դատախազությունը նաեւ հարկ է համարել նշել, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ քրեական գործերով անցնող անձանց հանձնման ոլորտում երկկողմ միջազգային պայմանագրի բացակայության փաստը կարող է հանգեցնել որոշակի բարդդությունների արտահանձնման գործընթացում:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը-խմբ.) եւ 310.1-րդ (ապօրինի հարստացումը-խմբ.) հոդվածների հատկանիշներով: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։