Arminfo.info


 Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2020 12:13
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակում

Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակում

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում, ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի շենքում, մասնակցել են կառավարության անդամներ, ուսանողներ, աշակերտներ։

 

Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

 

«Կառավարության հարգելի անդամներ, սիրելի ուսանողներ, աշակերտներ, հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք շնորհավորել բոլորիս ևս մեկ անգամ՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի առիթով:

 

Ցանկանում եմ ընդգծել, որ օգտվելով կառավարության որոշման ընձեռած հնարավորությունից և հաշվի առնելով այսօրվա մեր ներկայացման բացառիկ բնույթը՝ ես այսօր ինձ թույլ եմ տալիս առանց դիմակի ելույթ ունենալ՝ միևնույն ժամանակ մեզ բոլորիս հիշեցնելով հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությունը:

 

Եվ, այսպես, ես ներկայացնում եմ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը:

 

Նախ, ինչո՞ւ է անհրաժեշտ ունենալ այսպիսի ռազմավարություն: Ես այս հարցին կփորձեմ պատասխանել այսօրվա տեսակետից, և եկեք այսօրվա իրականությանը նայենք 30 տարի առաջվա աչքերով։ Արդյոք մենք այն ժամանակ մենք մեր մտապատկերում կամ մեր օրակարգում ձևավորե՞լ ենք, ձևակերպե՞լ ենք միտք, թե ինչպիսին ենք մենք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականին: Ցավոք, պիտի արձանագրեմ, որ մեր իրականության մեջ, առնվազն պետական մակարդակում, առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եղել, և սա գուցե նաև պայմանավորում է մեր այսօրվա բազմաթիվ խնդիրները:

 

Ես կցանկանայի, որպեսզի ռազմավարության գործնական նշանակությունն ավելի պարզ լիներ, կցանկանայի այն սեղմել և հասցնել 1 օրվա կտրվածքի: Պատկերացրեք՝ այդ 30 տարին մենք սեղմում ենք 1 օրվա մեջ, առավոտյան արթնանում ենք և չգիտենք՝ ուր գնալ այդ 1 օրվա ընթացքում, չգիտենք մեր անելիքը, և ի՞նչ կլինի այդ պարագայում: Մենք կմնանք նույն կետի վրա և տեղապտույտի իրավիճակում կհայտնվենք: Եվ, հետևաբար, Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարևոր է մեզ համար, հասկանալու համար, թե մենք ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը 2050 թվականին»:

 

Վարչապետն անդրադարձել է ռազմավարության կառուցվածքին՝ խոսելով գաղափարի, տեսլականի և գործողության մասին։ «Շատ կարևոր է արձանագրել՝ քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար. կարող է հարց ծագել, թե ինչու է այս կառավարությունը ներկայացնում մինչև 2050 թվականի ռազմավարություն։ Որովհետև մենք Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ընկալում ենք ոչ միայն որևէ կառավարության գործողություն, այլև Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակումը և իրագործումը պատկերացնում ենք որպես համազգային շարժում, որտեղ շատ կարևոր դեր ունի պետական առաջնորդությունը, որտեղ պետք է ներգրավվեն մասնագիտական շրջանակներ, և, իհարկե, այս ռազմավարությունը պետք է ժողովուրդն իրենը համարի»։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների, այլև փոխակերպումների մասին է, որոնք պետք է տեղի ունենան հանրային կյանքի բոլոր տիպի հարաբերություններում, և որոնց արդյունքում կկարողանանք հասնել թռիչքաձև զարգացման։ Ընդ որում՝ այնպես չէ, որ ռազմավարությունը մինչև 2050թ. պետք է ճշգրիտ մնա, այլ կառավարությունն ակնկալում է դրա շուրջ քննարկման ծավալում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների արտահայտմամբ որոշակի վերափոխումներ ապրել։

 

Ռազմավարության գաղափարական հենքի առումով վարչապետը նշել է. «Այս փոփոխություները հիմնված են մեր ազգային արժեքների, ազգային նպատակների, հանրային պահանջարկի վրա և շատ կարևոր է հասկանալ՝ ո՞րն է այս վերափոխման վերջնական նպատակը, ի՞նչ խնդիր ենք դնում մեր առաջ։ Իհարկե, ամենակարևոր գաղափարական հենքը վերջերս ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունն է, որի առաջաբանում մենք արձանագրել ենք, թե որոնք են մեր ազգային արժեքները, բայց մինչև 2050թ. ռազմավարության տեսանկյունից առանձնացնում են 4 առաջնորդող արժեքներ՝

 

1. Հայոց պետականություն – Պետականությունն է միակ գործիքը, որ մեզ հնարավորություն է տալիս կայացնել որոշումներ մեր ճակատագրի վերաբերյալ։ Մենք պետականությունն ընկալում ենք որպես առանցքային արժեք, և շատ կարևոր է արձանագրել, որ հայոց պետականության հավիտենականությունն է այն գործնական խնդիրը, որը մենք պետք է լուծենք։

 

2. Կրթություն – Կրթությունն է այն միակ գործիքը, անկյունաքարը, որով կկարողանանք ճանաչել մեր պրոբլեմները և գտնել դրանց լուծումները։

 

3. Անհատ – Անհատն է միակ սուբյեկտը, որը ձևավորում է ընտանիք, որը մենք համարում ենք ազգային արժեք, որը ձևավորում է հանրություն, ժողովուրդ և պետություն։ Իմիջիայլոց, ես անհատական ջանքի արձանագրումն համարում եմ այսօր տիրապետող գաղափար Հայաստանում։

 

4. Աշխատանք – Աշխատանքն է միակ գործիքը, որը հնարավորություն է տալիս իրացնել կուտակված ստեղծարար ներուժը։ Կառավարությունը պետք է կարողանա վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի կրթության, անհատական ազատությունների և զարգացման միջոցով մարդն ունենա աշխատանքով իր ստեղծարար ներուժն իրացնելու հնարավորություն»։

 

Հաջորդ գաղափարական հենքը, վարչապետի խոսքով, մեր ազգային նպատակներն են՝ հայկական պետականության հավիտենականությունը, ՀՀ քաղաքացիության արժևորումը, հայ ժողովրդի ազգային, պետական ինքնության, պահպանումն ու զարգացումը և համահայկական ներուժի համախմբումը։ Համահայկական առանցքի ձևավորման նպատակի համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համահայկական ներուժի համախմբում ասելով պետք է հասկանալ նաև կանանց և տղամարդկանց ներուժի հավասար ներգրավումն ազգային, պետական խնդիրների լուծման գործում. «Մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, բայց բազմաթիվ հանգամանքների բերումով այսօր ՀՀ-ում կանանց ներուժը բոլոր ոլորտներում ամբողջական ներառված չէ և դրված չէ հանրության և պետության զարգացման հիմքում՝ սկսած Զինված ուժերից, շարունակած տնտեսությամբ և պետական կառավարման համակարգով։ Համահայկական ներուժի համախմբման ներքո պետք է հասկանանք ոչ միայն աշխարհասփյուռ հայությանը, այլև հայության այն սեգմենտներին, մասնավորապես, կանանց, որոնց ներուժն ամբողջապես ներառելու հնարավորություն կա, բայց ինստիտուցիոնալ մեխանիզմներ և հանրային համաձայնություն չկան։ Բոլոր ոլորտներում մենք կանանց ներուժն ակնհայտորեն ամբողջական չենք օգտագործում, և մեզ համար ռազմավարական խնդիր է այդ ներուժի ամբողջական ներգրավումը»։

 

Վարչապետի խոսքով՝ ռազմավարության հանրային պահանջարկը ձևակերպվում է հետևյալ կերպ. մենք ցանկանում ենք ապրել երջանիկ՝ մեր կենսական շահերի կենտրոն Հայաստանում, որը կլինի անվտանգ, արդար, ազատ, արժանապատիվ և առաջադեմ, զանգվածային վերափոխման նպատակն արտահայտվում է «Վերափոխենք միլիոնավոր հայրենակիցների և օտարերկրացիների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» գաղափարի ներքո։ Իսկ ռազմավարության գաղափարախոսությունն ամփոփվում է «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», «Կառուցենք Հայաստանը նորովի», և «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես» 3 առաջնորդող կարգախոսներում։

 

Անդրադառնալով տեսլականին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ դրա շրջանակում նախանշված զարգացման ուղենիշները բխում են առաջնորդող ազգային արժեքներից և նպատակներից։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է մինչև 2050թ. ակնկալվող տեսանելի ցուցանիշների և արդյունքների տեսլականը, ապա խոսել Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությամբ նախատեսված գործողությունների մասին և մասնավորապես, 16 մեգանպատակների մասին։ Դրանք հետևյալն են՝

 

- Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ

- Պաշտպանված Հայաստան

- Արդյունավետ և հաշվետու կառավարում

- Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ

- Բազմազավակ և բարեկեցիկ ընտանիք

- Իրավական Հայաստան

- Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում

- Մաքուր և կանաչ Հայաստան

- Տարածքային խելամիտ զարգացում

- Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն

- Մեծ հայրենադարձություն և ինտեգրում

- Աշխարհի հետ կապված Հայաստան

- Վերականգնվող և հանրամատչելի էներգիա

- Գործարարաների համար գրավիչ Հայաստան

- Գիտելիքահենք Հայաստան

- Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան

 

Երկրի վարչապետը մանրամասներ է ներկայացրել վերոնշյալ մեգանպատակներին հասնելու թիրախների, խնդիրների և լուծումների մասին։

 

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորել է Հայաստանի վերափոխման շուրջ համազգային շարժման ձևավորումը։ «Մենք առաջիկայում Հայաստան2050 կայք կունենանք, որը կդառնա նաև աշխատանքային հարթակ քննարկումների, առաջարկների, քննադատությունների համար։ Երբ մտնում էինք 2020 թվական, ես ասեցի, որ այլևս մենք անցնում ենք ռազմավարական կառավարման։ Ընդ որում, այս ներկայացումը պլանավորում էինք անել ապրիլին՝ Քաղաքացու օրը, բայց հայտնի պատճառներով այն հետաձգվեց։ Հիմա մենք ռազմավարական կառավարում պետք է իրականացնենք մեր ամենօրյա աշխատանքով, և որևէ պետական մարմնի որևէ որոշում պետք է տրամաբանական և գործնական կապ ունենա այս ռազմավարության հետ», - եզրափակել է վարչապետը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆրանսիայի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համարձակ քայլեր են ձեռնարկել շոշափելի խաղաղության հասնելու համարՖրանսիայի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համարձակ քայլեր են ձեռնարկել շոշափելի խաղաղության հասնելու համար
Քաղաքական գործիչ․ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» կարող է շրջադարձային լինել Մերձավոր Արևելքի համարՔաղաքական գործիչ․ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» կարող է շրջադարձային լինել Մերձավոր Արևելքի համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ օգոստոսի 8-ի կապակցությամբ. Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ օգոստոսի 8-ի կապակցությամբ. "Առայժմ ոչ բոլոր խնդիրներն են լուծված, բայց խաղաղությունը հաստատված է"
«Հայ Դատ»-ը դատապարտել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու Թրամփի վարչակազմի մտադրությունը«Հայ Դատ»-ը դատապարտել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու Թրամփի վարչակազմի մտադրությունը
Քաղաքական մեկնաբանն ամոթալի եւ վտանգավոր է համարել Փաշինյանի օգոստոսի 8-ի ուղերձը և բացահայտել նրա իրական ուղերձներըՔաղաքական մեկնաբանն ամոթալի եւ վտանգավոր է համարել Փաշինյանի օգոստոսի 8-ի ուղերձը և բացահայտել նրա իրական ուղերձները
Փաշինյանը զանգահարել է ԱլիևինՓաշինյանը զանգահարել է Ալիևին
«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ
ՔԿ-ը հաղորդել է պատվիրված սպանության բացահայտման մասին. ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետի որդինՔԿ-ը հաղորդել է պատվիրված սպանության բացահայտման մասին. ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետի որդին
Փաշինյան․ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյիՓաշինյան․ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի
«Շտապ հաստատեք քարտի  տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին             «Շտապ հաստատեք քարտի  տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին            
«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ
Ամենայն հայոց կաթողիկոս․ Եկեղեցու ինքնավարությունը պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներումԱմենայն հայոց կաթողիկոս․ Եկեղեցու ինքնավարությունը պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում
UNEP-ը պատրաստ է աջակցել Հայաստանին COP17-ի նախապատրաստման և անցկացման գործումUNEP-ը պատրաստ է աջակցել Հայաստանին COP17-ի նախապատրաստման և անցկացման գործում
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չի հանվի Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկից«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չի հանվի Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկից
Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. նիստը տևել է 30 րոպեից պակասԱմենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. նիստը տևել է 30 րոպեից պակաս
Էջմիածնի դատարանում մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով նիստը․  Գարեգին Բ-ին դիմավորել են ծափահարություններով և Տերունական աղոթքովԷջմիածնի դատարանում մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով նիստը․  Գարեգին Բ-ին դիմավորել են ծափահարություններով և Տերունական աղոթքով
"Հայաստան" խմբակցության պատգամավորը խորհրդարանում ներկայացրել է հոգեբանի եզրակացությունը կալանավորված Արեգնազ Մանուկյանի դստեր վիճակի մասին
Հայաստանում կառավարող խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել, թե արդյոք կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը, թե՝ ոչՀայաստանում կառավարող խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել, թե արդյոք կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը, թե՝ ոչ
Արցախի պետնախարար․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի գործիք ենԱրցախի պետնախարար․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի գործիք են
Հայաստանում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենքՀայաստանում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք
Երուսաղեմի հայոց պատրիարքարանը և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը պահանջում են դադարեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ դատական հետապնդումըԵրուսաղեմի հայոց պատրիարքարանը և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը պահանջում են դադարեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ դատական հետապնդումը
Բրնաբիչ. Համատեղ ջանքերի շնորհիվ Սերբիան և Հայաստանը կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդներիԲրնաբիչ. Համատեղ ջանքերի շնորհիվ Սերբիան և Հայաստանը կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների
Նիկոլ Փաշինյան. Կարևոր է հասկանալ, որ հիմնարար սկզբունքները իրականացնելու ունակության բացակայության դեպքում ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջՆիկոլ Փաշինյան. Կարևոր է հասկանալ, որ հիմնարար սկզբունքները իրականացնելու ունակության բացակայության դեպքում ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջ
Ընդդիմադիր. Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է թելադրում Հայաստանին, որոնք քաղաքացի Նիկոլ Պ.-ն հնազանդորեն կատարում էԸնդդիմադիր. Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է թելադրում Հայաստանին, որոնք քաղաքացի Նիկոլ Պ.-ն հնազանդորեն կատարում է
Ընդդիմադիր. Ռուսաստանը սպառնալիք չէ Հայաստանի պետականության համարԸնդդիմադիր. Ռուսաստանը սպառնալիք չէ Հայաստանի պետականության համար
ՀՅԴ Բյուրոն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները և վերահաստատեց իր աջակցությունը Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն։ՀՅԴ Բյուրոն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները և վերահաստատեց իր աջակցությունը Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն։
Քաղաքագետ. Թեհրանը ստեղծում է անվտանգության միջավայր, որտեղ Հորմուզի նեղուցում կայուն նավագնացությունը դժվար կլինի պատկերացնել առանց իր անմիջական մասնակցությանՔաղաքագետ. Թեհրանը ստեղծում է անվտանգության միջավայր, որտեղ Հորմուզի նեղուցում կայուն նավագնացությունը դժվար կլինի պատկերացնել առանց իր անմիջական մասնակցության
ՀԲԸՄ-ն Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական հետապնդումը որակել է որպես իրավական հիմք չունեցող և պատմական ավանդույթներին հակասողՀԲԸՄ-ն Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական հետապնդումը որակել է որպես իրավական հիմք չունեցող և պատմական ավանդույթներին հակասող
Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը։
Ջապարով. Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս ղրղզա-հայ հարաբերությունների հետագա զարգացմանըՋապարով. Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս ղրղզա-հայ հարաբերությունների հետագա զարգացմանը
Միխայիլ Միշուստինը կարճ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետՄիխայիլ Միշուստինը կարճ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
Փաշինյան. Հայաստանը հետևողականորեն պաշտպանում է ԵԱՏՄ-ի հիմքում ընկած սկզբունքների պահպանումըՓաշինյան. Հայաստանը հետևողականորեն պաշտպանում է ԵԱՏՄ-ի հիմքում ընկած սկզբունքների պահպանումը
Հանցավոր խումբը հաշմանդամ զինծառայողներից գողացել է 13.8 միլիոն դրամ. Քննչական կոմիտեՀանցավոր խումբը հաշմանդամ զինծառայողներից գողացել է 13.8 միլիոն դրամ. Քննչական կոմիտե
ՀՀ գլխավոր դատախազությունը հաշվետվություն է ներկայացրել Շիրակի մարզի դատախազության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալՀՀ գլխավոր դատախազությունը հաշվետվություն է ներկայացրել Շիրակի մարզի դատախազության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ
Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլՌոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլ
ՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսինՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին
Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստինՀայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունըՀայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը
"Ուժեղ Հայաստանը" բաց կթողնի խորհրդարանի նիստը՝ Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ դատավարության պատճառով
Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի "ցատկի" սոցիալ-տնտեսական հետևանքները
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը 
Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարիԺամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասին
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմՀինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմ
Docomomo․ Docomomo․ "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը հուշարձանների ցանկից հանելը վտանգավոր նախադեպ կստեղծի
  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար
ԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումըԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը
Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս "կապակցվածության" ամրապնդմանը Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ. դեսպան
Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ "տնտեսական խաղաղության" 
Նարեկ Կարապետյան. Հենց Նարեկ Կարապետյան. Հենց "Ուժեղ Հայաստան" խմբակցության առաջարկները երկրին փոփոխություններ կբերեն և 600 000 մարդու կազատեն աղքատությունից
Սրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվումՍրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվում
Հայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարելՀայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարել
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
Պապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրաՊապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա
Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռներըԲաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները
Փաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստինՓաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստին
Հայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնումՀայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնում
Վարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվելՎարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվել
Ազգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալԱզգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական