Արմինֆո. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին բողոքել է Հայաստանից։
Ինչպես հաղորդում է Trend-ը ՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն, <Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Հայաստանի ագրեսիվ հռետորաբանության և Ադրբեջանի օկուպացված տարածքներում նրա անօրինական գործունեության հետ կապված՝ 2020 թ. օգոստոսի 31-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հղած նամակը՝ հրապարակվել և տարածվել է, որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:
Նամակում արտաքին գործերի նախարարը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Հայաստանը՝ այս տարվա հուլիսի 12-16-ը՝ Ադրբեջանի Հանրապետության Թովուզի շրջանի ուղղությամբ զինված հարձակման արդյունքում՝ չհասնելով իր քաղաքական և ռազմական նպատակներին, շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը՝ ծայրահեղ սադրիչ հայտարարություններով և գործողություններով>։
Բայրամովը կոչ Է արել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կանխելու <Հայաստանի ագրեսիվ սադրիչ հռետորաբանությունը, ինչպես նաեւ ստիպելու վերջինիս պահպանել միջազգային իրավունքի պարտավորությունները> ՝ միաժամանակ լռելով Բաքվի կողմից միջազգային հումանիտար իրավունքի տարրական նորմերի եւ սկզբունքների չպահպանման մասին։