Արմինֆո.Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն այդ երկրում նախագահական ընտրություններից մեկ ամիս առա մեր երկրների միջև օրակարգի բացակայության արդյունք է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Ամերիկյան հետազոտությունների հայկական կետրոնի> ղեկավար Սուրեն Սարգսյանը։
<Եթե այդ օրակարգով հետևողական աշխատանք տարվեր, մենք պարզապես չէինք կարող չնկատել այն ։ Ընդ որում, ինչպես Հայաստանում իշխանափոխությունից հետո, այնպես էլ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի ժամանակահատվածում։ Վերջին պահին, երբ Թրամփի վարչակազմն ավարտում է պաշտոնավարման առաջին փուլը, ի դեպ, կարող է լինել վերջին փուլը, ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ Վաշինգտոն գնալը որոշակի հարցեր է առաջացնում։ Հետևաբար՝ Մնացականյանի վաշինգտոնյան վոյաժից մեծ ակնկալիքներ ունենալ չենք կարող>,- ընդգծել է նա ։
Այս առումով Սարգսյանին անհասկանալի են Հայաստանի արտգործնախարարի՝ հենց հոկտեմբերին Վաշինգտոն այցի կազմակերպման պատճառները։ Իսկ հայկական պատվիրակության՝ ԱՄՆ բարձր մակարդակով այցի բացակայությունը փորձագետը կրկին պայմանավորում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև օրակարգի, ինչպես նաև կարևոր հարցերի բացակայությամբ ։
Ընդ որում, Սարգսյանն ամենևին հակված չէ հայ-ամերիկյան փոխհարաբերություններում նման իրավիճակը պայմանավորել աշխարհաքաղաքական հանգամանքներով ։ Մասնավորապես, Մոսկվայի եւ Թեհրանի հետ Երեւանի հատուկ հարաբերություններով ։ Որպես իր տեսակետների հիմնավորում՝ փորձագետը բերել է Ղազախստանի օրինակը, որը ԱՄՆ-ի հետ զարգացնում է հիանալի հարաբերություններ ամենաբարձր մակարդակով և բավականին հագեցած օրակարգով ։
<Այս ամենը ոչ մի կերպ չի խանգարում Ռուսաստանի հետ Ղազախստանի հարաբերություններին, ԵԱՏՄ-ին վերջինիս անդամակցությանը։ Նույն կերպ ԱՄՆ-ի հետ զարգացնում են հարաբերությունները նաև այլ երկրներ, որոնք նույնպես լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ ։ Այս առումով փաստարկները, համաձայն որոնց՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը Երեւանին, իբր, խանգարում են Ռուսաստանը և Իրանը, անհիմն են>, - ամփոփել է Սարգսյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ