Արմինֆո. Հայաստանը, ինչպես և Իսրայելը, լսելով չէ, որ ծանոթ է մարդկային կյանքերի անտանելի գնին։ Նման տեսակետ է հայտնել Հայաստանում եւ Մոլդովայում Իսրայելի դեսպան Էլիավ Բերոցերկովսկին՝ անդրադառնալով Իսրայելի, Բահրեյնի եւ ԱՄԷ-ի միջեւ կնքված "Աբրահամյան պայմանագիր" եռակողմ համաձայնագրին։
Ընդ որում, դիվանագետը կարծում է, որ Հայաստանը հանգստության եւ կայունության բնական բաստիոն է։ "Այնուամենայնիվ, նրան էլ բաժին են ընկել հակամարտություններ ու զոհեր։ Նա, ինչպես եւ Իսրայելը, լսելով չէ, որ ծանոթ է մարդկային կյանքերի անտանելի գնին: Ինչպես եւ Իսրայելը՝ նա միշտ կընթանա խաղաղության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհով: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը միշտ ընտրում է խաղաղապահների ճամբարը, այլ ոչ թե՝ պատերազմ հրահրողների ճամբարը", - նշել է իսրայելցի դիվանագետը։
Միեւնույն ժամանակ, Բերոցերկովսկին կարծում է, որ Իսրայելի, Էմիրությունների եւ Բահրեյնի միջեւ խաղաղությունն օգտակար է տարածաշրջանի համար, այն սառեցնում է որոշ տարածաշրջանային տերությունների էքսպանսիոնիստական գաղափարները, ամրապնդում խաղաղության կոալիցիան եւ լայն հնարավորություններ է բացում:
Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը ողջունում է այդ քայլերը։ Դիվանագետը նաեւ հույս ունի, որ Երեւանը կզորակցի նոր Մերձավոր արեւելքին։
Նշենք, որ օրեր առաջ Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման եւ դիվանագիտական կապերի հաստատման շուրջ համաձայնագիր են ստորագրել: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ համապատասխան փաստաթղթի ներքո իրենց ստորագրությունները դրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդալլահ բեն Զեյդ ալ Նահայանը եւ Բահրեյնի ԱԳ նախարար Աբդել Լատիֆ ազ Զայանին:
Համաձայնագրերը ստորագրվել են ավելի վաղ կնքված "Աբրահամյան պայմանագրի" շրջանակներում՝ ԱՄՆ միջնորդությամբ։ Այս փաստաթղթի անվանումը վերաբերում է իսլամի, քրիստոնեության եւ հուդայականության ընդհանուր անցյալին, որոնք իրենց արմատները վերցնում են երեք հրեական պատրիարքներից առաջինից: Երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ այդ համաձայնագրերի ստորագրումը թույլ կտա շարունակել խաղաղության շարժումը Մերձավոր Արեւելքի բոլոր երկրներին: Համաձայնագիրն իսկապես բեկումնային բնույթ ունի, քանի որ մինչ օրս Իսրայելը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ է հաստատել միայն երկու արաբական երկրների ՝ Եգիպտոսի (1979 թվականից) և Հորդանանի (1994 թվականից) հետ