Արմինֆո.ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել <Լուսավոր Հայաստան> եւ <Բարգավաճ Հայաստան> ընդդիմադիր խմբակցությունների ՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու նախագծի քվեարկությունը:
Նախագիծը մերժվել է․ <կողմ> է քվեարկե 25 պատգամավոր, <դեմ> ՝ 84։ <Լուսավոր Հայաստան> խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել է, թե ինչու է նիստին բացակայում նախարարը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ կապ է հաստատել նախարարի հետ և գտնում է, որ Հարությունյանը կարող է նիստին ներկա չլինել՝ իր զբաղվածության պատճառով։
Այնուհետև ելույթ է ունեցել <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Տոնոյանը նշել է, որ երեկ նիստի ընթացքում Հարությունյանը խմբակցության հասցեին մի շարք ոչ կոռեկտ հայտարարություններ է արել։