Arminfo.info



 Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2020 16:51
Մարիաննա Մկրտչյան

Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել եթերի ժամանակ տաղավարում նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում դիմակ կրելու պարտադիր պահանջի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել եթերի ժամանակ տաղավարում նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում դիմակ կրելու պարտադիր պահանջի վերաբերյալ

Արմինֆո. Եթերի ժամանակ դիմակ կրելուն վերաբերող կարգավորումների ուսումնասիրությունը Մարդու իրավունքների պաշտպանին թույլ է տալիս եզրահանգել, որ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից սահմանված են բարդ կամ հստակության բավարար աստիճան չունեցող ձևակերպումներ, որոնք լրագրողական մասնագիտական հանրության շրջանում կարող էին առաջացնել և առաջացրել են անորոշություններ:

 

Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է «Եթերի ժամանակ  տաղավարում նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում դիմակ կրելու պարտադիր պահանջի վերաբերյալ» արտահերթ զեկույցում:

 

Արտահերթ զեկույցը կազմելիս հիմք են ընդունվել Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքները, լրագրողների մտահոգությունները, Ժուռնալիստների միության նախագահի բողոքը, «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերությունների գրասենյակներ Ոստիկանության այցերը, հեռուստաեթերում լրագրողների դիմակ չկրելու համար վարչական իրավախախտում արձանագրելու իրավական հիմքերը, այդ առնչությամբ բողոքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումների արդյունքները։

 

Պաշտպանին հասցեագրված բողոքների գլխավոր հարցն առնչվում է եթերի ժամանակ հեռուստատեսային տաղավարում լրագրողների և հարցազրույցի կամ քննարկման հրավիրված հյուրերի դիմակ կրելու պարտադիր պահանջին, ինչպես նաև այդ պահանջի իրավական հիմքերի անորոշությանը և հատուկ կարգավորումների բացակայությանը:

 

Հարկ ենք համարում ընդգծել, որ զեկույցը նպատակ չունի գնահատելու դիմակ կրելու արդյունավետությունը վարակը կանխարգելելու տեսանկյունից կամ որոնք պետք է լինեն վարակի կանխարգելման միջոցները։

 

Արտահերթ հրապարակային զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ լրագրողական պաշտպանված աշխատանքը երաշխավորելու պետության պարտավորությունը յուրահատուկ բնույթ է ստանում այնպիսի բարդ իրավիճակներում, ինչպիսիք են արտակարգ իրավիճակները, համաճարակները, արտակարգ դրությունները և այլն: Բանն այն է, որ նման իրավիճակներում մարդու համար լայն ծավալի սահմանափակումներ ու նրա իրավունքներին բարձր աստիճանի միջամտություններ սահմանելը չի նշանակում, թե պետությունը դրանով մարդու նկատմամբ ձեռք է բերում առավելություններ կամ արտոնություններ: Հակառակը՝ պետությունն այդ կերպ ավելի է մեծացնում իր իրավական բեռը, մարդու հանդեպ պատասխանատվության աստիճանն ու ջանասիրության չափանիշը:

 

Մարդու իրավունքների պաշտպանը դիմումների, լրագրողների բողոքների, ինչպես նաև անկախ դիտարկումների եւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա նախաձեռնել է նպատակային ուսումնասիրություն, ինչպես նաեւ Պաշտպանի նախաձեռնությամբ նկարագրված հարցերը քննարկվել են Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարի, ինչպես նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի, նշված լրատվական կազմակերպությունների ղեկավարների հետ:

 

Մարդու իրավունքների պաշտպանի եզրահանգումները վերաբերում են հիմնականում հետևյալին.

1.       Լրատվական գործունեություն իրականացնողների  ու լրագրողների համար մասնագիտական աշխատանքի հատուկ կանոններ  սահմանված չեն: Խոսքը վերաբերում է ինչպես աշխատանքի ընդհանուր կազմակերպմանը, այնպես էլ առանձին պահանջների ապահովմանը լրագրողական աշխատանքում: Այսինքն՝ ստացվում է, որ մեր երկրում գործող կարգավորումների պայմաններում լրատվական գործունեություն իրականացնողների կամ լրագրողն իր աշխատանքային պարտականությունները կատարելիս ստիպված է առաջնորդվել միայն ընդհանուր բնույթի կամ գործունեության այլ տեսակների, ոչ իր համար սահմանված կանոններով: Ասվածը վերաբերում է ինչպես դիմակ կրելու պարտադիր պահանջին, այնպես էլ մյուս կանոններին: Այդ կանոններն, իհարկե, հաշվի չեն առնում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունները: Այս ամենն էլ իր հերթին լրագրողական աշխատանքում ներգրավված անձանց ու կազմակերպություններին զրկում է կանխատեսելիությունից, ստեղծում է անորոշ վիճակ, հնարավորություն չի տալիս հստակ պատկերացում կազմելու իրենց վարքագծի իրավական հետևանքների մասին:

 

2.      Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումը վկայում է, որ որևէ պետական մարմին լրագրողների համար չի իրականացրել իրենց մասնագիտական աշխատանքին վերաբերող անհրաժեշտ իրազեկման աշխատանքներ: Առավելագույնը հարցը սահմանափակվել է որևէ պետական մարմնի մեկ կամ երկու ու այն էլ առանձին դեպքերում հակասական հայտարարությամբ կամ էլ իրավական ակտերի բարդ տեքստերի պաշտոնական հրապարակմամբ: Մինչդեռ, լայն իրազեկման ու պարզաբանող աշխատանքները կարևոր էին՝ հատկապես հաշվի առնելով, որ առանց այդ էլ առկա չեն համավարակի պայմաններում հատուկ կանոններ, չկան աշխատանքի իրավական ուղեցույցեր:

 

3.      Այս վիճակն անընդունելի է նաև այն առումով, որ անորոշ վիճակում են հայտնվում պետական այն մարմիններն ու պաշտոնատար անձինք (Ոստիկանություն, Տեսչական մարմին և այլն), որոնք պարտականություն ունեն ապահովելու համավարակի դեմ պայքարի նպատակով սահմանված պահանջների պատշաճ կիրառությունը կամ վերահսկողություն իրականացնելու դրանց նկատմամբ: Մասնավորապես, դիտարկումը վկայում է, որ նրանց համար առկա չէ հստակություն, թե ինչպես պետք է իրականացվի այս կամ այն կանոնի կիրառությունը, օրինակ, լրագրողների աշխատանքում: Իրավական կոնկրետության, հստակության բացակայությունն էլ վտանգավոր է այն առումով, որ կարող է կասկածի տակ դնել պետական մարմնի կամ պաշտոնատար անձի իրավասության առկայության հարցն առհասարակ (հատկապես, երբ խոսքը վերաբերում է վերահսկողությանը կամ պատասխանատվության միջոցների կիրառությանը):

 

4.      Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անթույլատրելի է  լրատվական գործունեություն իրականացնողների գործունեությունը կամ լրագրողական աշխատանքը զուտ տնտեսական դիտարկելը՝ առանց հաշվի առնելու այդ աշխատանքի առանձնահատկություններն ու հանրային նշանակությունը: Դա անթույլատրելի է լրագրողական գործունեության բովանդակության և դրա կազմակերպական առանձնահատկությունների հաշվառմամբ: Նշենք, որ հենց այդ հիմքով են տուգանվել նաև «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները:

 

5.      Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ այնուամենայնիվ, գոյություն ունի լրագրողական մասնագիտական գործունեությանն առնչվող հատուկ կանոններ ամրագրելու փորձ: Այդ գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ տարբեր երկրներում մշակվել են COVID-19-ի պայմաններում հեռուստատեսության կամ այլ տեսակի լրատվական կազմակերպությունների աշխատանքին վերաբերող ուղեցույցներ: Ընդ որում, գրեթե բոլոր ուղեցույցներով անհատական պաշտպանիչ միջոցներ, այդ թվում՝ դիմակներ կրելու պարտականություն նախատեսված է միայն, երբ աշխատանքային տարածքում հնարավոր չէ այլ անձանցից պահպանել ֆիզիկական (սոցիալական) հեռավորություն:

 

6.     Գործող կարգավորմամբ, դիմակ կարող են չկրել հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ, ինչպես նաև հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները: Նոր կարգավորումից պարզ չէ, սակայն, թե ինչ է նշանակում «տաղավարում գտնվում են մենակ» կամ կոնկրետ ում է դա վերաբերում: Բանն այն է, որ հեռուստատեսային տաղավարում նկարահանման պահին մեկնաբանից կամ հաղորդավարից բացի կարող են գտնվել այլ աշխատակիցներ ևս, օրինակ՝ օպերատորներ: Պարզ չէ, թե այս եզրույթը ներառում է տաղավարում միայնակ գտնվելը, թե հեռուստադիտողի համար տեսանելի հատվածում միայնակ գտնվելը: Չի բացառվում, որ, օրինակ, հեռարձակման ժամանակ հեռուստահաղորդավարին 1.5 մետր հեռավորությունից մոտ գտնվի նաև այլ աշխատակից, սակայն հեռուստադիտողի համար դա տեսանելի չլինի: Ուստի, եթե հարցը դիտարկում ենք համավարակի կանխարգելման զուտ առողջապահական տեսանկյունից, ապա այս կարգավորման արդյունավետությունը թվում է խնդրահարույց:

 

 

7.      Այն պայմաններում, երբ երկրում առկա է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, անընդունելի է Հանձնաժողովի համար նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների կիրառման հարցում անհրաժեշտ լիազորություններ չվերապահելը: Հանձնաժողովն է այս ոլորտի մասնագիտական հիմնական մարմինը, ուստի հենց նա է օժտված նաև անհրաժեշտ մասնագիտական կարողություններով ու լրատվական գործունեություն իրականացնողների, լրագրողների հետ աշխատանքի անհրաժեշտ հմտություններով: Այլ հարց է, որ նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում հանձնաժողովը պետք է ունենա լրացուցիչ մասնագիտական հմտություններ. դրա հնարավոր բացակայությունն էլ, սակայն կարող է պայմանավորված լինել նրանով, որ Հանձնաժողովին վերապահված չեն անհրաժեշտ լիազորություններ:

 

8.     Հանձնաժողովը պետք է ունենա համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ու նաև արտակարգ դրությունից հետո հատուկ կանոններ կամ չափանիշներ սահմանելու իրավասություն, որոնք կվերաբերեն լրագրողական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը: Հանձնաժողովն ինքը պետք է իրավասություն ունենա իրականացնելու այդ կանոնների պահպանության նկատմամբ վերահսկողություն ու անհրաժեշտության դեպքում՝ կիրառել պատասխանատվության միջոցներ: Խոսքը հավասարապես վերաբերում է նաև հեռուստաեթերի ընթացքում դիմակ կրելու պահանջի հետ կապված հարցերին ու դրա հետ կապված՝ պատասխանատվության միջոցներ կիրառելուն: Նման դիրքորոշում է հայտնել նաև Հանձնաժողովի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկումների ընթացքում:

 

9.      Ուստի, անընդունելի է հատուկ կարգավիճակով օժտված (և սահմանադրական մակարդակում ամրագրված) մարմնի առկայության պայմաններում որևէ այլ մարմնի ու առավել ևս Ոստիկանության կողմից նման որևէ տեսակի իրավասություն իրականացնելը: Այս արձանագրումն առավել ևս արդիական է՝ հաշվի առնելով, որ այդ մարմինները չունեն հստակ ամրագրում ունեցող նման լիազորություններ (հնարավոր խախտումներ վեր հանելու նպատակով հեռուստատեսության աշխատանքը մշտադիտարկման ենթարկելը, հեռուստատեսության գրասենյակ այցելելը և այլն):

 

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակն այնպիսին է, որ դրա պայմաններում լրագրողական մասնագիտական աշխատանքի երաշխավորման հարցերը շարունակելու են լինել Պաշտպանի ուշադրության ներքո նաև արտակարգ դրության ավարտից հետո: Ուստի, սույն արտահերթ զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծություններն ու առաջարկները ներկայացված են հենց այդպիսի հեռահար լույսի ներքո:

Մանրամասները՝ զեկույցում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունըԱկնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը
Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէՀայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասինՆյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակըԹովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքիՏավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
Ժան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանիԺան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանի
Բեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկըԲեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյունՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԿյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներիցԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներից
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահՏարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ
Եվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետԵվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետ
Ռուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովինՌուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համարՀայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրերԶախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
ՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներումՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներում
Եղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակելԵղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակել
Քաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էՔաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է
Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն ԱրցախՔենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա ՀայաստանումՌուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածըԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացիՀայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայքՀայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայք
2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
Հայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհներըՀայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունըԹուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
Կարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերըԿարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը
Ռուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասինՌուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի ԾիծեռնակաբերդԶորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՋո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբԹուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ
Արամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձըԱրամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձը
Հայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջևՀայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև
Մակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՄակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Զորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այնԶորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այն
Թյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջներըԹյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջները
Այլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդինԱյլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին
Գարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններումԳարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններում
ֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբ
Աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներինԱշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին
Նոր իշխանությունը Նոր իշխանությունը "նոր պատմություն" է գրում
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը
Բագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեքԲագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպքԽոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպք
Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարությունՀայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարություն
Ալիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը ՂազախստանումԱլիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄՀայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄ
Ոսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու ԱդրբեջանիցՈսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու Ադրբեջանից
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով