Արմինֆո."Լուսավոր Հայաստան" կուսակցությունը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Արկադի Խաչատրյանի թեկնածությունը։ Այդ մասին հաղորդում է կուսակցության լրատվական ծառայությունը։
Նշենք, որ ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր ԼՀԿ-ական պատգամավոր Մանե Թանդիլյանը, սակայն վերջինս վայր դրեց պատգամավորական մանդատը:
Արկադի Խաչատրյանը 1997թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1997թ. ընդունվել է Պետական կառավարման ակադեմիայի (Մոսկվա) ֆինանսական մենեջմենթի ինստիտուտի ասպիրանտուրա, այնուհետև տեղափոխվել և 2000 թվականին ավարտել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու է: 2005թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: 2004 թվականին ընդունվել է ՀՀ ՖՆ ԻՀԿ դոկտորանտուրա, այնուհետև տեղափոխվել և 2007 թվականին ավարտել է Տնտեսագիտության ինստիտուտի դոկտորանտուրան: Վերապատրաստվել և կրթական ծրագրի շրջանակներում ավարտել է Ուկրաինայի նախագահին կից պետական կառավարման ակադեմիան (2000թ.), Վիեննայի միացյալ ինստիտուտում (JVI) (1999թ. և 2004թ.), Բիրմինգհեմի համալսարանի կառավարման ինստիտուտում (2005թ.):
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ