Արմինֆո. Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների իրական մակարդակ արտացոլվում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի անձով, այլ՝ Սու-30 կործանիչներով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
<Այս առումով մեղադրյալ Քոչարյանը պետք է ոչ թե Պուտինին սովորեցնի, թե ինչպես ճիշտ ձեւավորել քաղաքականության կովկասյան ուղղությունը, այլ զբաղվի սեփական խնդիրներով, որոնք այսօր, ինչպես գիտենք, բազմաթիվ են ։ Այնպես է ստացվել, որ հայության մի ստվար զանգված Ռյուրիկովիչների տոհմի ժամանակներից ի վեր ռուսներին սովորեցնում է՝ ինչպես վարեն քաղաքականություն Հայաստանի նկատմամբ։ Իրականում ռուսները շատ լավ գիտեն ինչպես վարել այդ քաղաքականություն՝ բնականաբար, սեփական շահերից ելնելով>, - ընդգծել է նա ։
Շիրինյանի գնահատմամբ ՝ այսօրվա դրությամբ Հայաստանի նկատմամբ ռուսական քաղաքականությունը հենվում է կոնկրետ փաստերի վրա, այլ ոչ թե՝ ինչ-որ մեկի երեւակայության ՝ <մատից ծծած> արդյունքների վրա ։ Իսկ կոնկրետ փաստ է Հայաստանում կործանիչ ավիացիայի հայտնվելը։ Եվս մեկ կոնկրետ փաստ է Տավուշի էսկալացիայի ընթացքում, այդ թվում ՝ Ռուսաստանում ուսումնառություն անցած հայ զինծառայողների կողմից ռուսական զենքի արդյունավետ կիրառումը։
Այսպիսով, չնայած Ռուսաստանում որոշ շրջանակների որոշակի նյարդայնությանը, չնայած Հայաստանում նրանց մանկլավիկների պարտվողական տրամադրություններին՝ հայ-ռուսական իրական հարաբերությունները, ըստ քաղաքագետի, շարունակում են արդյունավետ զարգանալ ։ Որպես հետևանք ՝ Մոսկվան արդեն խլացել է այստեղից գնացող մեսիջների հանդեպ։
<Ավելին, Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ պաշտպանելով Հայաստանում քրեորեն հետապնդվող մարդուն ՝ Ռուսաստանը մի օր կկորցնի <փափուկ ուժը> Հայաստանում ։ Ընդ որում, նման գործողություններից դժգոհ է ողջ հայությունը, այլ ոչ թե՝ Հայաստանում բնակվող նրա մի մասը ։ Առայժմ Մոսկվային այս ամենը, այսպես ասենք, այնքան էլ չի մտահոգում։ Սակայն, վերը նշված միտումները հայ-ռուսական հարաբերություններում ակնհայտ են ։ Ի վերջո, Պուտինը բանուգործ չունի, տեսնի Քոչարյանը ի՞նչ է անում, նա հազիվ Լուկաշենկոյին փրկի>,-ամփոփել է քաղաքագետը ։