Արմինֆո. Սահմանների բացման հետ կապված բոլոր հարցերով զբաղվում են Պարետատան և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նշենք, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ։ Ցուցարարները պահանջում են բացել սահմանները, որպեսզի նրանք կարողանան Ռուսաստան մեկնել արտագնա աշխատանքի ։ Ցուցարարները հայտարարել են, որ Ռուսաստանում իրենց ընտանիքն ու աշխատանքն են թողել։ Նրանք կառավարության ներկայացուցիչներին խնդրում են Հայաստանից դուրս գալու հնարավորություն տալ ։
<Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը նման հարցերով չի զբաղվում։ Մենք զբաղվում ենք Հայաստանի եւ սփյուռքի հետ կապված հարցերով։ Արտաքին գործերի նախարարությունը եւ պարետատունը բանակցություններ են վարում սահմանների բացման հարցի շուրջ>, - ընդգծել է Սինանյանը ։
Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը նաեւ նշել է, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանին պարտադրել բացել սահմանը: <Ես հասկանում եմ, որ այժմ երկրում կան քաղաքացիներ, որոնք չեն կարողանում մեկնել Ռուսաստան։ Բայց մենք չենք կարող պարտադրել մեկ այլ երկրի բացել սահմանը և ընդունել մեր քաղաքացիներին ։ Նրանք չեն կարող դուրս գալ ոչ թե մեր քմահաճույքի համար, այլ այն պատճառով, որ սահմանները փակ են՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։ Վստահ եմ, որ պարետատունը եւ Հայաստանի ԱԳՆ-ն կկարողանան հայտնել, թե որ փուլում են գտնվում սահմանների բացման շուրջ բանակցությունները>,- ընդգծել է Սինանյանը ։