Արմինֆո. Երեւանի քաղաքապետարանը պատվիրել է 100 փոքր տարողության ավտոբուս։ Այս մասին Facebook-ի իր էջում հաղորդել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Նա. Մասսնավորապես, գրել է.
«Քաղաքը ունի տրանսպորտային լուրջ խնդիր, եւ դրա լուծման ճանապարհին լրացուցիչ բարդություններ են ի հայտ գալիս՝ կապված գնման գործընթացի անկանխատեսելիության, կորոնավիրուսային համավարակի հետ եւ այլն: Եվ դրան գումարած, նույն մեր գործընկերները փորձում են մեդիապղպջակների միջոցով «փչացնել պատկերն» ու ի սկզբանե կասկածի տակ դնել տրանսպորտային ռեֆորմի արդյունավետուիթյունը:
Դրա հետ կապված կարճ ասեմ, որ քաղաքը պատվիրում է ոչ թե որեւէ մակնիշի մեքենա, այլ պատվիրում է պայմաններ, որոնց պետք է համապատասխանեն պոտենցիալ մատակարարաները: Եվ ներկա գնման գործընթացքով քաղաքը պատվիրել է 100 փոքր տարողության ԱՎՏՈԲՈՒՍ, որոնք պետք է ունենան, մասնավորապես
✅ ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ)
✅ սրահի այնպիսի բարձրություն, որ ուղեւորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել,
✅ վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն
✅ ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակ
✅ կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր
✅ ցածր հատակ
✅ հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն
✅ հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ, եւ այլն (մրցույթի բոլոր պայմաններին կարելի է ծանոթանալ Yerevan.am կայքում):
Այս մրցույթն արդեն ավարտվել է, մոտ օրերս գնահատող հանձնաժողովը եզրակացություն կտա, որին կհետեւի ավտոբուսների մատակարարման ընթացքը:
Այո, սա աննախադեպ գնում է, որովհետեւ շատ վաղուց համայնքն իր միջոցներով հանրային տրանսպորտի միջոցներ չի գնել: Փոքր ավտոբուսների ձեռքբերումը ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, որ քաղաքը հրաժարվում է մեծ ավտոբուսներից: Հակառակը՝ 12 մետրանոց ավտոբուսների համար առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի:
Տրանսպորտային ռեֆորմը Երեւանի քաղաքային իշխանության ամենամեծ առաջնահերթությունն է, եւ այն վստահաբար կիրագործվի»: