Արմինֆո. Ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր մոտեցումներն, անշուշտ, էվոլյուցիայի են ենթարկվում՝ տարբեր ժամանակահատվածներում ծագող մարտահրավերներին և հնարավորություններին համապատասխան: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
<Անփոփոխ է մնում հավատարմությունը մեր արժեքային կողմնորոշումներին, նպատակներին, ընտրված ուղուն և գաղափարներին, քանի որ դրանք հիմնված են արցախցիների խորքային շահերի վրա: Ինչպես նշված է նախագահ Արայիկ Հարությունյանի 2020-2025 թթ. ծրագրում, <ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի Հանրապետության իշխանությունները այսուհետ ևս կառաջնորդվեն Արցախի ժողովրդի համար երկու բարձրագույն արժեքներով՝ անկախությամբ և անվտանգությամբ, որոնք չեն կարող վտանգի տակ դրվել կամ ենթարկվել սակարկության>>,-ընդգծել է նա։
Հաշվի առնելով այս աներկբա հանգամանքը՝ Արցախի իշխանությունները կշարունակեն նպատակաուղղված աշխատանքը, որը միտված է Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստի ճանաչմանը՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման հիմք:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Արցախի ԱԳՆ-ն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի կարգավորման գործընթացում Արցախի ներգրավվածության բարձրացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով վերականգնել բանակցությունների եռակողմ ձևաչափը: <Ի սկզբանե քննադատաբար արձագանքելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման <մադրիդյան> երեք սկզբունքներին և վեց տարրերին ՝ ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին։ Այդ սկզբունքներից բխում են սպառնալիքներ և մարտահրավերներ Հայաստանի ու Արցախի համար։ Ավելին ՝ դրանք հնացել են և վերանայման կարիք ունեն>, - նշել է նախարարը ։
Մասնավորապես, նրա խոսքով, Արցախի ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում խեղված բանակցային ձևաչափի վերանայումը, Արցախի Հանրապետության վերադարձը բանակցային սեղանի շուրջ ՝ որպես գործընթացի լիիրավ կողմ, կարգավորման շուրջ մոտեցումների փոխակերպումը: Ստեփանակերտը բազմիցս հաստատել է այս անփոփոխ դիրքորոշումը ՝ սկսած 2009 թվականի։
<Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ենթադրում է հանդիպական շարժում։ Այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմը չի ցանկանում հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից՝ ուղղված առճակատման խորացմանը և միամտություն է կարծել, որ Արցախի միակողմանի քայլերով հնարավոր կլինի խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծել>,-
ամփոփել է Արցախի ԱԳՆ ղեկավարը ։