Արմինֆո.Դպրոցներում չի նախատեսվում այնպիսի առարկա, ինչպես սեռական դաստիարակությունը: Այդ մասին Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցական ծրագրի "Ես և առողջ ապրելակերպը" բաժնի պատասխանատու Լուսինե Ալեքսանյանը:
Նա նշել է, որ դպրոցներում հասարակագիտության եւ անատոմիայի դասագրքերում կընդգրկվի "Ես եւ առողջ ապրելակերպը" բաժինը, որը կկվերաաաաբերվի ոչ միայն երեխաների սեռական դաստիարակությանը: "Այն, մասնավորապես, անդրադառնալու է երեխայի համար կարևոր ասպեկտներին, որոնք վերաբերում են առողջ ապրելակերպին, այդ թվում՝ ծխելու վնասներին, հիգիենայի, ճիշտ սննդի հարցերին և այլն: Այս բաժինը ընդգրկված է հասարակագիտության դասագիրքում՝ 6-րդ դասարանից, այսինքն, 12-ից բարձր տարիքի երեխաների համար", - ընդգծել է Ալեքսանյանը:
Նա նաև նկատել է, որ առողջ հարաբերություններին վերաբերող հարցերը կդասավանդվեն ավագ դասարաններում և կընդգրկվեն անատոմիայի բաժնում: Սեռերի միջեւ հարաբերություններին վերաբերող ավելի մանրամասն հարցեր կդասավանդվեն ավագ դպրոցում, 9-12-րդ դասարաններում: Այս բաժնի ներդրումը կօգնի երեխաներին ավելի լավ կողմնորոշվել եւ դրականորեն կանդրադառնա նրանց հանրակրթության մակարդակի վրա", - նշել է Ալեքսանյանը։
Նա նաեւ ընդգծել է, որ անատոմիայի դասագրքերում նախկինում էլ կային բաժիններ, որոնք վերաբերում էին մարդկանց սեռական կյանքին եւ սեռերի փոխհարաբերություններին: "Հետեւաբար, ոչ մի սարսափելի բան, ըստ էության, տեղի չի ունենում: Տեղեկատվության խեղաթյուրում չկա, երեխաները կիմանան, թե ինչպես ճիշտ եւ ներդաշնակ հարաբերություններ կառուցել միմյանց հետ եւ կկանխարգելվեն հնարավոր ռիսկերի մասին: Ես կարծում եմ, որ նման առարկայի առկայությունն, ընդհանուր առմամբ, օգտակար է դպրոցականների համար", - եզրափակել է Ալեքսանյանը։
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանը մայիսի 11-ի նիստում հավանություն է տվել Լանսարոտում ստորագրված երեխաների սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից պաաաշտպանելլու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրինագծին: ԵԽ կոնվենցիան ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից: Այն ստորագրվել է 47 երկրների կողմից, ուժի մեջ է մտել 45 պետություններում ։ Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին: Կոնվենցիան, սահմանելով ընդհանուր չափանիշներ և սահմանումներ, որոնք կիրառելի են բոլոր եվրոպական երկրներում, կոչված է ապահովելու երեխաների պաշտպանությունը սեռական շահագործումից Կոնվենցիայի նպատակներն են երեխաների սեռական շահագործման եւ սեռական բռնության կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը, երեխաների նկատմամբ սեռական շահագործման եւ սեռական բռնության դեմ պայքարում ներպետական եւ միջազգային համագործակցության խթանումը:
Սույն կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ 'կանխելու երեխաների սեռական շահագործման բոլոր ձևերը, ինչպես նաև պաշտպանելու երեխաներին, այդ թվում' մշակելու և իրականացնելու համապատասխան մեխանիզմներ, հատկապես կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների, ինչպես նաև իրավապահ և դատական մարմիններում: Կոնվենցիայի մասնակից պետությունների միջև համագործակցությունն իրականացվելու է երեխաների սեռական շահագործման և չարաշահման դեմ պայքարի և կանխարգելման, բռնությունից տուժածներին պաշտպանելու և օգնություն ցուցաբերելու, Կոնվենցիայով նախատեսված հետաքննության և վարույթի իրականացման նպատակով:
Այսպիսով, կոնվենցիայի վավերացմամբ հնարավորություն կստեղծվի համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել ՀՀ-ում ' ուղղված երեխաների սեռական շահագործման և սեռական բնույթի բռնության դեմ պայքարին, սեռական շահագործումից և սեռական բռնությունից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությանը: Ավելին, կոնվենցիայի վավերացումը կնպաստի երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում երեխայի լավագույն շահերի ապահովմանը և կխթանի Կոնվենցիայի կողմերի միջև միջազգային համագործակցությունը։