Արմինֆո.2020թ. օգոստոսի 24-ին Բելգիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։
Նշենք, որ փաստաթուղթը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին եւ Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել 2018 թվականի ապրիլի 11-ին: Այսօրվա դրությամբ գործում է համաձայնագրի շուրջ 70 տոկոսը։ ԵՄ երկրներից փաստաթուղթը դեռ չեն վավերացրել Իսպանիան և Պորտուգալիան։