Արմինֆո. Մոսկվան շահագրգռված չէ Հարավային Կովկասում լարվածության սրմամբ։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ։
"Գիտենք և տագնապով հետևում էինք այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Հայաստանի հետ սահմանին: Գիտենք նաեւ այն տագնապների մասին, որոնք առկա են մեր ռազմակայան կատարած թռիչքների հետ կապված։ Ուզում եմ միանգամից ասել. մեր բոլոր գործողությունները երբեք ուղղված չեն եղել և այժմ էլ ուղղված չեն Ադրբեջանի՝ մեր հարևանի և մեր գործընկերոջ դեմ։ Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ", - նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նախարարը պարզաբանել է, որ Ռուսաստանը Գյումրիի իր ռազմակայանում կառուցում է սոցիալական օբյեկտներ, որոնցով զինվորականներն այս պահին ապահովված չեն, եւ հենց դրանով է բացատրվում "ինչ-որ աննշան ակտիվությունը": Երկրորդ, հավելել Է Շոյգուն, այդ ակտիվությունը կապված է զորակոչային արշավի հետ, երբ որոշ զինծառայողների պետք է տուն վերադառնալ, մյուսներին՝ տանել ծառայության վայր: "Կրկնեմ եւս մեկ անգամ. մեր գործողություններն ու քայլերը երբեք ուղղված չեն եղել Ադրբեջանի դեմ եւ ուղղված չեն այսօր", - վստահեցրել է ՌԴ պաշտպանության նախարարը: