Արմինֆո. Հայաստանի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող 4 Су-25 ինքնաթիռները կարդիականացվեն Ռուսաստանում։
Ինչպես հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, որ օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր՝ հանրապետության ռազմական գերատեսչության 4 Су-25 ինքնաթիռների արդիականացման վերաբերյալ:
Ստորագրման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: