Arminfo.info





 Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2020 16:29
Կարինա Մանուկյան

Էկոլոգ․ Ամուլսարի վերաբերյալ կառավարության դիրքորոշումն իրավունք չունի այդքան անորոշ լինելու

Էկոլոգ․ Ամուլսարի վերաբերյալ կառավարության դիրքորոշումն իրավունք չունի այդքան անորոշ լինելու

Արմինֆո Հայաստանի կառավարության դիրքորոշումը Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրավունք չունի այդքան անորոշ լինելու։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է <Էկոլուր> ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։

 

Բնապահպանը հիշեցրել է, որ թավշյա հեղափոխությունից հետո մինչ օրս Ամուլսարի հարցը շարունակում է օդում կախված մնալ: Մինչդեռ, նրա կարծիքով, կառավարությունն այլ ելք չունի, քան կատարել էկոլոգիական եւ փորձագիտական հանրության պահանջը Ամուլսարի նախագծի ՇՄԱԳ-ի (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) հետկանչի վերաբերյալ: Ըստ փորձագիտական գնահատականների ՝ փաստաթուղթը հավանության է արժանացել օրենսդրական խախտումներով եւ ունի բազմաթիվ բացթողումներ ու թերություններ ։ Այսպիսով, ավելի վաղ <Լիդիան Արմենիա> ընկերությանը տրված ՇՄԱԳ նախագծի վերաբերյալ դրական եզրակացությունը հակաօրինական է ։ Ընդ որում, ընկերությունը չի կարող, ըստ Զարաֆյանի, հավակնել նախագծում ներդրված դրամական միջոցների որևէ փոխհատուցման՝ հաշվի առնելով ՇՄԱԳ-ի հաստատման հակաօրինական գործողությունները: Ցանկության դեպքում <Լիդիան Արմենիա> կարող է ներկայացնել ՇՄԱԳ նոր նախագիծ, որում հաշվի կառնվեն Ամուլսարի հանքավայրի շահագործման բոլոր առկա ռիսկերը: Մինչդեռ Հայաստանի կառավարությունը, ինչպես նկատել է Զարաֆյանը, փորձում է Ամուլսարի հարցը տեղափոխել քաղաքական լուծումների ոլորտ։

 

Բնապահպանը հիշեցրել է անցած շաբաթ Ամուլսարի հանքավայրի մոտ տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների մասին, որոնք ակնհայտորեն ցույց տվեցին, որ տեղի բնակչությունը կտրականապես դեմ է այդ նախագծին: Ընդ որում, եթե բողոքի ակցիաների սկզբում ոստիկանությունը գործել է բացահայտ ուժային մեթոդներով, ապա հետագայում, ամենայն հավանականությամբ, այն վերևից այլ ցուցումներ է ստացել՝ հասարակությունում լայն հնչեղության պատճառով ։ Զարաֆյանը դա կապում է այն բանի հետ, որ իշխանություններն այդ բախումների օրինակով պատկերացում են ստացել այն մասին, թե ինչի կարող է վերածվել բողոքի շարժումը՝ իրավիճակի հետագա սրման դեպքում ։ <Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ են հանդես գալիս բոլորը, բացի <Լիդիան Արմենիա> -ից և նրանցից, ովքեր հույս ունեն այդ նախագծից դիվիդենտներ ստանալ>, - նշել է փորձագետը:

 

Զարաֆյանը բացասական գնահատական է տվել նաև <Լիդիան Արմենիա>-ի նոր պահնորդական կազմակերպության։ <Մենք երբեք նախկինում չենք տեսել, որ հանքում նման քանակությամբ պահպանության ուժեր կենտրոնացվեն։ Ընդ որում, պահնորդները զինված են եղել, եւ բացահայտ կերպով իրավիճակի սրում  են հրահրել>, - հայտարարել է նա ։ 

 

Ինչպես նշվել է, տեղի բնակիչները Ամուլսարի մատույցներում տեղակայված երեք պահակետերում շարունակում են վերահսկել իրավիճակը ՝ թույլ չտալու ծանր տեխնիկայի երթևեկությունը և հանքի շահագործման աշխատանքների սկսումը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 12 տանկԱրցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 12 տանկ
Հրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ էՀրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ է
Փարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համարՓարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համար
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է
Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը   Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը  
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենցՌոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենց
Փաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունըՓաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
Ռուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համարՌուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համար
Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Փնտրել ըստ օրերի