Arminfo.info





 Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2020 16:27
Կարինա Մանուկյան

Գագիկ Խաչատրյանի փաստաբաններ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը չի կատարվել

Գագիկ Խաչատրյանի փաստաբաններ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը չի կատարվել

Արմինֆո Ս.թ. օգոստոսի 5-ին լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պահանջել էր ՀՀ Կառավարությունից ապահովել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։ Այս մասին ասված Է Խաչատրյանի փաստաբանների թիմի տարածած հայտարարության մեջ։

 

<Ըստ երևույթին, ս.թ. հուլիսի 21-ից ի վեր ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար։

 

«ՀՀ պատմության մեջ աննախադեպ է Եվրոպական դատարանի որոշումը չկատարելը: Նման վարքագիծը անընդունելի է իրավական և ժողովրդավարական պետության համար:  Ընդ որում, պետք է նշել, որ կառավարությունն, ի պատասխան տարբեր հարցումների, մշտապես նշում է, թե իբրև նախքան ՄԻԵԴ որոշումն էլ, դրանից հետո էլ ապահովել և ապահովում է Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման և համարժեք բուժում ստանալու իրավունքը: Սակայն ակնհայտ է, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, հակառակ դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նման որոշում չէր կայացնի: Ու եթե կառավարությունը շարունակի պնդել, թե կատարել է ՄԻԵԴ որոշումը, այդ դեպքում պետք է գոնե հետևյալ հարցին պատասխանի. արդյոք Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման և բուժման առումով որևէ բան փոխվել է նախքան այդ որոշումը և դրանից հետո: Ցավով պիտի փաստեմ, որ ոչինչ էլ չի փոխվել», - ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

 

Խաչատրյանների փաստաբանական խումբը ամիսներ շարունակ արձանագրում է, որ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը, ով ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար:

 

Հատկանշական է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ս.թ. հուլիսի 21-ին միջանկյալ միջոց կիրառելուց զատ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա վերաբերյալ գործը ընդունել է վարույթ առաջնահերթության կարգով՝ ՄԻԵԴ կանոնակարգի 41 հոդվածի համաձայն։ ՄԻԵԴ-ը առաջնահերթություն շնորհում է երկու հիմքով. եթե գործը բարձրացնում է Եվրոպական կոնվենցիայով սահմանված որևէ իրավունքի կոպիտ և լրջագույն խախտման հարց, կամ եթե գանգատում ներկայացված հարցը բարձրացնում է համակարգային բնույթի խնդիր տվյալ երկրի ներսում, որը պահանջում է շուտափույթ լուծում։ Գագիկ Խաչատրյանի դեպքում առաջնահերթությունը տրվել է՝ առողջական ծանր վիճակի և իշխանությունների անգործության փաստերից ելնելով։

 

Որպես կանոն, եթե առաջնահերթությունը տրվում է առողջական վիճակից ելնելով, նշանակում է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համոզվել է, որ անձը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի։ Տվյալ դեպքում դա պայմանավորված է անհրաժեշտ բժշկական խնամքի ու բուժման հնարավորության սահմանափակմամբ և ապօրինի կարգով կալանքի տակ պահելով։  

 

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ով չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չի կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ 2019թ.-ին գտնվելով Գերմանիայի Դաշնությունում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել ՀՀ ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն տա իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարել>,- նշվում է հայտարարության մեջ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը   Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը  
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենցՌոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենց
Փաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունըՓաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
Ռուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համարՌուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համար
Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Փնտրել ըստ օրերի