Arminfo.info





 Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2020 14:25
Ալեքսանդր Ավանեսով

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Արմինֆո. <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ․

 

<Հարգարժա՛ն Ալեքսանդր Գրիգորի, իմ լավ ընկեր ու բարեկամ, ի սրտե շնորհավորում եմ Բելառուսի նախագահական ընտրություններին Ձեր տարած վստահ և համոզիչ հաղթանակի առթիվ: Ընտրությանը Ձեր օգտին քվեարկած մարդկանց աննախադեպ մեծ թիվը վկայում է երկրում Ձեր անբեկանելի հեղինակության և Ձեր հանդեպ ժողովրդի անվերապահ վստահության մասին: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման հետագա տարիներին ևս ներդնելու եք բոլոր ջանքերը՝ ի նպաստ Բելառուսի Հանրապետության զարգացման և ժողովրդի բարեկեցության: Վստահ եմ նաև, որ Ձեր շնորհիվ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները նոր թափ կստանան՝ էլ ավելի ամրապնդելով երկու ժողովուրդների միջև եղբայրական և բարեկամական կապերը: Ես ինքս պատրաստ եմ դրա համար ներդնել բոլոր ջանքերը: Եվս մեկ անգամ շնորհավորելով հաղթանակի առթիվ՝ Ձեզ մաղթում եմ քաջ առողջություն, երկար տարիների արգասաբեր աշխատանք, իսկ Բելառուսի ժողովրդին՝ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ>,- նշվում է ուղերձում։

 

Նշենք, որ Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահական ընտրություններում ստացել է ձայների 81,35 տոկոսը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը   Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը  
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենցՌոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենց
Փաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունըՓաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
Ռուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համարՌուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համար
Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Փնտրել ըստ օրերի