Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով տեսանյութերի շարքի առաջին մասում պատմել է, թե ինչու էր երկար ժամանակ լռում 2016 թվականի ապրիլի իրադարձությունների մասին:
Հարցին, թե ինչու էր լռում մինչև ապրիլյան պատերազմի վերաբերյալ խորհրդարանական լսումները՝ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ <Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը՝ խորացնելով բևեռացումը, պառակտելով մեր հասարակությունը մինչև վերջ>
Ճշգրտմանը, թե ինչն էր ձեզ խանգարում խոսել, Սարգսյանն ասել է․ <2018թ. շատ հուզական տարի էր: Քաոսն ու ագրեսին օրեցօր աճում էին՝ ուրախացնելով միայն մեր թշնամիներին: Եւ այդ հուզական միջավայրում մեր հասարակության մի զգալի մասն էլ պատրաստ չէր լսելու պարզ ճշմարտություններ: Ժամանակ էր պետք, որպեսզի յուրաքանչյուրն ինքնուրույն հասկանա իրավիճակը: Բայց այս ամենի մասին հանգամանորեն դեռ կխոսենք>։