Արմինֆո. Կորոնավիրուսի համավարակը բացասաբար է անդրադարձել նաև Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալների վրա ։ Այսպես՝ 2020 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում կրճատվել են բացարձակ բոլոր արտադրվող ալկոհոլային խմիչքների, մասնավորապես ՝ կոնյակի, գինու (այդ թվում ՝ փրփրուն), գարեջրի, օղու և վիսկիի ծավալները ։
Ինչպես վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 15.1 մլն լիտր կոնյակ, ինչը ցածր է տարեկան վաղեմության ցուցանիշից 14.7% - ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 44% աճի դիմաց: Հայաստանում արտադրված գինու ծավալը նվազել է 31.7% - ով (նախորդ տարվա 42.8% աճի դիմաց)՝ կազմելով 3.9 մլն լիտր, այդ թվում փրփրուն՝ 33.8% - ով, մինչև 167.3 հազ. լիտր: Օղու, լիկյորի և այլ սպիրտային խմիչքների արտադրությունը նվազել է 20.8% - ով՝ մինչև 1.6 մլն լիտր, իսկ գարեջուրը՝ 13.3% - ով, մինչև 10.5 մլն լիտր:
Ըստ վիճակագրական տվյալների, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 96.4 հազ. լիտր վիսկի, ինչը ցածր է տարեկան վաղեմության ցուցանիշից 77.2% - ով: