Արմինֆո. Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի ։
Ինչպես հաղորդում է <Արեւելք> պարբերականը, հայ համայնքի եւս 250 ներկայացուցիչ վիրավորվել է:
Նշենք, որ հզոր պայթյուն էր որոտացել օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Լիբանանի ուժային կառույցները, պայթել է առգրավված ամոնիակի սելիտրան, որը նավահանգստային պահեստում պահվում էր վեց տարի։ Պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 135 մարդ, ավելի քան 5000-ը վնասվածքներ է ստացել, շուրջ 250 000-ը մնացել է առանց տանիքի։