Arminfo.info





 Ուրբաթ, 31 Հուլիսի 2020 18:47
Կարինա Մանուկյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմական հանցագործներ և ագրեսորներ են

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմական հանցագործներ և ագրեսորներ են

Արմինֆո Հիմք ընդունելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականի հուլիսի 12-ից 22-ն ընկած ժամանակահատվածում մի շարք միջազգային հանցագործություններ կատարելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հարուցված 37 քրեական գործերի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, կատարված հանցագործությունների ծավալը, բնույթը և համակարգը, կիրառված կրակային խոցման ականահրթիռահրետանային միջոցների մարտավարատեխնիկական բնութագրերը և տեղակայման վայրերը, ընտրված ցամաքային թիրախների մանրամասն վերլուծությունը, ռազմական գործողությունները մշակելու և անցկացնելու համար պատասխանատու ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածության աստիճանը, դրանցում ընդգրկված անձնակազմի թվաքանակը, դրա համար սահմանված ընթացակարգի պահպանումը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի անտեսման մասշտաբները՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հանգել է այն եզրակացության, որ սա նախապես և մանրակրկիտ ծրագրված ռազմական, քաղաքական և քարոզչական պատրաստության արդյունք է, որն ուղղակիորեն պլանավորվել, կազմակերպվել և հաստատվել է Ադրբեջանի քաղաքական և ռազմական բարձրագույն ղեկավարության կողմից: Այդ մասին ասվում է ՀՀ Քննչական կոոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

«Նշված հարցերի շուրջ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Մկրտչի Գրիգորյանը հրատարակել է երկու գիտական հոդված՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմական հանցագործներ են» (Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին պատերազմական հանցագործություններ կատարելու համար պատասխանատվության ենթարկելու քրեաիրավական և քրեադատավարական առանձնահատկությունները), «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ագրեսոր է» (Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ագրեսիա իրականացնելու համար պատասխանատվության ենթարկելու հիմնախնդիրները):

Հոդվածներում քննարկվում են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը Ժնևի կոնվենցիաներով, «Հաագայի իրավունքով», միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերով և Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտով արգելված պատերազմական հանցագործություններ պարբերաբար կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերը՝ միջազգային քրեական իրավունքում օգտագործվող «համատեղ հանցավոր գործողություններ» դոկտրինայի միջոցով, քանի որ նշված կատեգորիայի անձանց կողմից կատարված արարքները, որպես կանոն, դառնում են միջազգային քրեական արդարադատության մարմինների քննության առարկա` միջազգային պրակտիկայում մշակված չափորոշիչների հիման վրա:

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի արարքները դիտարկվում և վերլուծության են ենթարկվում միջազգային տարբեր քրեական դատարանների կողմից նախկինում կայացված դատավճիռների համատեքստում, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանը, Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալը, Ռուանդայի միջազգային տրիբունալը, Սիերա-Լեոնեի հարցով հատուկ դատարանը և այլն:

Վերլուծվում է ագրեսիայի հանցագործության միջազգային քրեականացման գործընթացը, համադրվում են ագրեսիայի՝ որպես ֆիզիկական անձանց կողմից կատարված քրեորեն պատժելի արարքի հասկացությունները՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի ստատուտի՝ մասնակից-պետությունների Վեհաժողովի կողմից 2010թ. կատարված փոփոխություններով, ինչպես նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածով նախատեսված «Ագրեսիվ պատերազմ» հանցակազմը։

Հեղինակի կողմից կատարված իրավահամեմատական վերլուծությունը թույլ է տալիս ներկայացնել ագրեսիայի հանցագործության հանցակազմը ձևավորող արարքների որակմանն առնչվող գիտականորեն հիմնավորված առաջարկություններ, այդ թվում՝ եթե դրանք ուղեկցվում են ռազմական գործողություններ վարելու օրենքների և սովորույթների հանցավոր խախտումների կատարմամբ», - ասվում է հաղորդագրությունում:

 

Հավելենք, որ հոդվածների բովանդակությանը կարելի է ծանոթանալ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում՝ www.investigative.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենցՌոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենց
Փաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունըՓաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
Ռուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համարՌուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համար
Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փնտրել ըստ օրերի