Արմինֆո.Լյուբերցի քաղաքում տեղի ունեցած դատական նիստը, որի ժամանակ քննվում էր Լյուբեցիում ադրբեջանական սրճարանի վրա հարձակման կասկածանքով հայ երիտասարդների կալանավորման գործը, ազատ է արձակել 12 ձերբակալվածների։ Այս մասին հաղորդել են Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը ձերբակալել է 20 հայ երիտասարդների, որոնք պարեկում էին փողոցները, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել հայ համայնքում։ Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ առաջին դատական նիստի ժամանակ 7 մարդ ազատ էր արձակվել։ Այդ հարցը քննարկվել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի և Մոսկվայի հարավ-արևելքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հուլիսի 28-ին կայացած հանդիպման ժամանակ ։ Այն ժամանակ Աբրահամյանը հավաստիացրել էր ներկաներին, որ ՌՀՄ ղեկավարությունը սերտ կապի մեջ է իրավապահ մարմինների եւ իշխանական կառույցների հետ եւ իրավիճակը վերահսկողության տակ է պահում:
Նշենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրումից հետո աշխարհի տարբեր քաղաքներում եւ երկրներում տեղի են ունեցել եւ շարունակում են բախումներ տեղի ունենալ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Բազմիցս սադրանքներն անցել են ծեծկռտուքի, եւ եղել են տուժածներ ։ Միջադեպեր եղել են և ԱՄՆ-ում, և եվրոպական մի շարք երկրներում, ՌԴ տարբեր քաղաքներում և այլն: Մի քանի օր շարունակ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ քաշքշուկները եղել են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ։ Մոսկվայում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ հայտարարությամբ հանդես են եկել Ռուսաստանի հայերի միությունը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, որոնք խստորեն դատապարտել են ադրբեջանական կողմի նման գործողությունները և կոչ արել հայրենակիցներին չենթարկվել սադրանքներին: Իրավիճակը կայունացել է երկու համայնքների ներկայացուցիչների կողմից նման կարգի գործողությունները կոշտ կերպով կանխելու մտադրության մասին Ռուսաստանի ԱԴԾ-ի կոշտ հայտարարությունից հետո: