Arminfo.info



 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2020 16:10
Ալինա Հովհաննիսյան

Վարչապետ․ Մենք շանս ունենք ջարդելու այս համավարակի ողնաշարը

Վարչապետ․ Մենք շանս ունենք ջարդելու այս համավարակի ողնաշարը

Արմինֆո. Հայաստանը կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամից սեպտեմբերին դուրս գալու իրական շանս ունի ։ Այս մասին հուլիսի 30-ին կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

<Ինչպես երեկ առիթ ունեցել եմ ասելու՝ վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է և բարելավվում է: Հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ մենք ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք: Երեկվա դրությամբ դրական ախտորոշված և չառողջացած դեպքերը 8877 են: Հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել: Երեկ ունեցել ենք 259 նոր ախտորոշման դեպք և 6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր: Իսկ նման իրավիճակ, որ 6 օր մեր դեպքերը լինեն 400-ից պակաս, այսինքն՝ մայիսի 24-ի դրությամբ է այդպիսի իրավիճակ արձանագրվել:

 

Այս ամենը նշանակում է, որ մենք շանս ունենք, եթե շատ պատկերավոր ասենք, ջարդելու այս համավարակի ողնաշարը: Եվ սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն: Առաջինը՝ ես ուզում եմ կրկին ընդգծել պետական կառավարման բոլոր մարմինների հատուկ պատասխանատվությունը մասնավորապես այնտեղ, որտեղ կա քաղաքացիների ընդունելության հատված: Բոլոր տեղերում պետք է հստակ հակահամաճարակային կանոնները պահպանվեն՝ դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում հերթերի ձևով, ընդ որում՝ ոչ միայն մուտքից ներս, այլև եթե այնպիսի իրավիճակ է, որ փակ տարածքում չեն տեղավորվում մարդիկ և ստիպված են դրսում սպասել, դրսում նույնպես պետք է հերթերը կարգավորվեն:

 

Օգոստոսի 1-ին թոշակների բաժանման պրոցես է սկսվելու: Եվ մենք  նախորդ` հուլիսի 1-ի օրինակով, մեծ պրոբլեմներ ունեցանք և՛ բանկերի բաժանմունքներում, և՛ Հայփոստի բաժանմունքներում: Այնպես որ, առաջիկա օրերին` այսօր-վաղը, պարոն Գալստյան և պարոն Արշակյան, հատուկ աշխատեք, որպեսզի հակահամաճարակային կանոնները հստակ պահպանվեն:

 

Իհարկե, այս ամենը չի կարող որևէ արդյունք ունենալ, եթե նույնպիսի պատասխանտվություն կամ առնվազն այդ պատասխանատվությունը չկիսեն մեր սիրելի հայրենակիցները, քաղաքացիները, որոնցից ակնկալվում է հակահամաճարակային կանոնների պահպանում՝ դիմակի պարտադիր կրում, սոցիալական հեռավորություն և ձեռքերի պարբերաբար ախտահանում: Որևէ կասկած չկա, որ, իհարկե, այս իրավիճակի բարելավումը հակահամաճարակային կանոնների պահպանման և, թույլ տվեք ասել, նաև քաղաքացիների գիտակցության բարձրացման արդյունք է: Ի վերջո, մենք պիկը գոնե այսօրվա դրությամբ ունեցել ենք հուլիսի 6-ին: Եվ այդ պահին արդեն թվերն այնքան ահագնացող էին, որ նաև հանրության համար ունեցան սթափեցնող նշանակություն: Բայց ուզում եմ ասել, որ այս պրոցեսի անկյունաքարը, այնուամենայնիվ, դիմակների պարտադիր կրումն է: Եվ մենք համոզված ենք, մեր վերլուծությունը ցույց է տալիս՝ դիմակների պարտադիր կրումն է, որ այն մյուս ջանքերը դարձնում է առավել արդյունավետ:

 

Եվ պետք է մեր քաղաքացիներին խնդրեմ նաև, որ հոգեհանգիստների, հուղարկավորությունների արարողությունների ժամանակ լինեն ծայրահեղ ուշադիր և պահպանեն հակամաճարակային կանոնները կամ պարետատան սահմանած նորմերը: Նաև՝ հարսանյաց արարողությունների կազմակերպման ժամանակ և ընդհանրապես միջոցառումներ կազմակերպելու ժամանակ խստիվ հետևեն այն կանոններին, որոնք սահմանված են պարետատան կողմից:

 

Ցավոք, մենք հիմա վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտն ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի, ինչը նշանակում է, որ մեր այն հայրենակիցները, որոնք մտադիր են և ունեն հնարավորություն ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից: Սա մի կողմից հնարավորություն է, որ մեր հայրենակիցները հայրենագիտական իրենց գիտելիքները մեծացնեն, բայց մյուս կողմից, կարծում եմ՝ մեր տեսչական մարմիններն այս ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձնեն առողջարաններում, հանգստյան տներում, հանգստի գոտիներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Եվ, իհարկե, կարծում եմ, որ այս արդյունքը կապված է նաև ոստիկանության գործողությունների առավել խիստ լինելու հետ: Ինչքան էլ դա մեզ բոլորիս որոշակի դիսկոմֆորտ և տհաճություն է պատճառում, բայց մենք պետք է շարունակենք նույնպիսի խստությամբ հետևել կանոններին, որովհետև հիմա ձևակերպում ենք խնդիր, որ մենք համաճարակը, ըստ էության, որպես օրակարգի հարց, դուրս բերենք մեր հանրային կյանքի օրակարգից: Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր ընդհանրապես չլինեն Հայաստանի Հանրապետությունում: Սա նշանակում է, որ կորոնավիրուսի դեպքերը լինեն այն աստիճանի և մակարդակի վրա, որ մենք դա չհամարենք առնվազն առողջապահական առումով ճգնաժամ: Եվ հետևաբար, այո՛, մենք այսօր այդ շանսը, հնարավորությունը ռեալ ունենք: Ինչքանո՞վ կիրացնենք այդ շանսը՝ կախված է և՛ պետական մարմինների, և՛ մեզնից յուրաքանչյուրի, և՛ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվության մակարդակից: Եվ մենք հույս ենք դնում, սիրելի հայրենակիցներ, ձեզ վրա: Եվ, իհարկե, նաև մենք մեզնից կախված մեր պատասխանատվության բաժինը լիարժեք կկրենք: Բայց հույս ենք դնում, որ ձեզնից յուրաքանչյուրն այս պատասխանատվությունը և այս մարտահրավերը կընդունի, և մենք կկարողանանք սեպտեմբերին արձանագրել ճգնաժամի ավարտը:

 

Եվ էլի ուզում եմ ասել, որ այս լավատեսական ուղերձները ոչ թե նրա համար են, որ մեր զգոնությունը թուլանա, այլ նրա համար են, որ մենք ավելի զգոն լինենք, որովհետև մենք ունենք հնարավորություն, որը, ցավոք սրտի, երաշխավորված չէ, և կարող ենք այդ հնարավորությունը ձեռքից բաց թողնել, եթե պատշաճ լրջությամբ չվերաբերենք իրավիճակին>,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գնել Սանոսյան. Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ավարտից հետո չլուծված խնդիրներ չեն լինիԳնել Սանոսյան. Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ավարտից հետո չլուծված խնդիրներ չեն լինի
Ալեն Սիմոնյանի հայտարարությունները քարտ բլանշ են ագրեսիայի համար․ ընդդիմադիր պատգամավորԱլեն Սիմոնյանի հայտարարությունները քարտ բլանշ են ագրեսիայի համար․ ընդդիմադիր պատգամավոր
Հայաստանը չի միացել ՀԱՊԿ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հայտարարությանը, որում դատապարտվում է Հայաստանը չի միացել ՀԱՊԿ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հայտարարությանը, որում դատապարտվում է "Կրոկուս Սիթի Հոլ" - ում տեղի ունեցած դաժան ահաբեկչությունը
ԱԺ խոսնակ. Կցանկանայի հանդիպել մի մարդու, ով քարտեզի վրա կարող է ապացուցել Տավուշի 4 գյուղերի պատկանելությունը ՀայաստանինԱԺ խոսնակ. Կցանկանայի հանդիպել մի մարդու, ով քարտեզի վրա կարող է ապացուցել Տավուշի 4 գյուղերի պատկանելությունը Հայաստանին
Վահե Հովհաննիսյան. Հայաստանի այսօրվա իրավիճակը համաշխարհային պատմության մեջ եզակի վիճակ է. պետական ողջ ռեսուրսն աշխատում է պետության քանդման օգտինՎահե Հովհաննիսյան. Հայաստանի այսօրվա իրավիճակը համաշխարհային պատմության մեջ եզակի վիճակ է. պետական ողջ ռեսուրսն աշխատում է պետության քանդման օգտին
ԱԺ նախագահ. Սվետլանա Տիխանովսկայայի հետ իմ հանդիպմանը որևէ քաղաքական ենթատեքստ չի եղելԱԺ նախագահ. Սվետլանա Տիխանովսկայայի հետ իմ հանդիպմանը որևէ քաղաքական ենթատեքստ չի եղել
Փաշինյանը ֆրանսիացի խորհրդարանականների հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա գործընթացներըՓաշինյանը ֆրանսիացի խորհրդարանականների հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա գործընթացները
Բաքուն նյարդայնացած է Բլինքենի և Ֆոն դեր Լյայենի հետ Փաշինյանի առաջիկա հանդիպման առնչությամբԲաքուն նյարդայնացած է Բլինքենի և Ֆոն դեր Լյայենի հետ Փաշինյանի առաջիկա հանդիպման առնչությամբ
Ֆրանսիայի դեսպանը և ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը ծանոթացել են Սոթքի ոսկու հանքի շուրջ անվտանգության ապահովման գործընթացներինՖրանսիայի դեսպանը և ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը ծանոթացել են Սոթքի ոսկու հանքի շուրջ անվտանգության ապահովման գործընթացներին
Հայաստանում ընտանեկան բռնության զոհերն սկսել են ավելի հաճախ դիմել իրավապահներին․ ՔԿՀայաստանում ընտանեկան բռնության զոհերն սկսել են ավելի հաճախ դիմել իրավապահներին․ ՔԿ
Ռասմուսենի զեկույցը. Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելն անդառնալի կդարձնի նրա շրջադարձը դեպի ԱրևմուտքՌասմուսենի զեկույցը. Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելն անդառնալի կդարձնի նրա շրջադարձը դեպի Արևմուտք
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Հակոբ Արշակյան. Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում կայուն եւ համապարփակ խաղաղության ու կայունության հաստատմանըՀակոբ Արշակյան. Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում կայուն եւ համապարփակ խաղաղության ու կայունության հաստատմանը
Կրկին փորձիր. Առողջապահության նախարարի նախկին տեղակալը նշանակվել է առողջապահության փոխնախարարԿրկին փորձիր. Առողջապահության նախարարի նախկին տեղակալը նշանակվել է առողջապահության փոխնախարար
Տավուշի գյուղերը հանձնելու դեպքում կխախտվի տեղի բնակիչների էկոհամակարգը. փորձագետՏավուշի գյուղերը հանձնելու դեպքում կխախտվի տեղի բնակիչների էկոհամակարգը. փորձագետ
Ֆրանսիացի ջութակահար Ֆրանսուա Պինո-Բենուան ելույթ կունենա երևանյան հանդիսատեսի առջև՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբՖրանսիացի ջութակահար Ֆրանսուա Պինո-Բենուան ելույթ կունենա երևանյան հանդիսատեսի առջև՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ
Լյուտնյայի հանրահայտ վարպետ Հոփկինսոն Սմիթը ելույթ կունենա ՀայաստանումԼյուտնյայի հանրահայտ վարպետ Հոփկինսոն Սմիթը ելույթ կունենա Հայաստանում
Ադրբեջանը գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին օգտագործում է սեփական քարոզչական նպատակներն իրագործելու համար․հայտարարությունԱդրբեջանը գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին օգտագործում է սեփական քարոզչական նպատակներն իրագործելու համար․հայտարարություն
ԱՄՆ Պետդեպարտամենտում հրաժարվել են ներկայացնել ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-ֆոն դեր Լյայեն-Բլինքեն հանդիպման օրակարգի մանրամասներըԱՄՆ Պետդեպարտամենտում հրաժարվել են ներկայացնել ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-ֆոն դեր Լյայեն-Բլինքեն հանդիպման օրակարգի մանրամասները
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու եւ սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում. Հայաստանի ԱԺ պատգամավորԼեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու եւ սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում. Հայաստանի ԱԺ պատգամավոր
ԱԺ փոխնախագահ. Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանըԱԺ փոխնախագահ. Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը
Ֆրանսիայի դեսպան. Արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքը խախտվել էՖրանսիայի դեսպան. Արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքը խախտվել է
ԵՊՀ-ում բացվել է վրացագիտության կենտրոնԵՊՀ-ում բացվել է վրացագիտության կենտրոն
Պետդեպարտամենտում պատմել են Հայաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ քաղաքականության սկզբունքների մասինՊետդեպարտամենտում պատմել են Հայաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ քաղաքականության սկզբունքների մասին
Ապատեղեկատվությունը նպատակ է հետապնդում քաղաքական ասպարեզից հեռացնելու Ազգային-ժողովրդավարական Բևեռին. ԱԺԲ-ը պարզաբանել է ՔԿ-ի հայտարարությունըԱպատեղեկատվությունը նպատակ է հետապնդում քաղաքական ասպարեզից հեռացնելու Ազգային-ժողովրդավարական Բևեռին. ԱԺԲ-ը պարզաբանել է ՔԿ-ի հայտարարությունը
Հայ դիվանագետը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին. Ալիևի ռեժիմն անպատժելիության ֆոնին պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայիՀայ դիվանագետը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին. Ալիևի ռեժիմն անպատժելիության ֆոնին պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի
«Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» ՄԱԿ հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին է ներկայացրել ութ հայ զինվորականների գործեր«Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» ՄԱԿ հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին է ներկայացրել ութ հայ զինվորականների գործեր
Հայաստանի ԱԳՆ-ից հետո՝ Արցախի մասին հիշատակումներն անհետացել են ՀՀ նախագահի կայքիցՀայաստանի ԱԳՆ-ից հետո՝ Արցախի մասին հիշատակումներն անհետացել են ՀՀ նախագահի կայքից
Սաթի Սպիվակովան և Մոսկվայի «Ազգերի թատրոնը» շուտով ԵրևանումՍաթի Սպիվակովան և Մոսկվայի «Ազգերի թատրոնը» շուտով Երևանում
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ահաբեկչությունն ընկալվում է որպես ընդհանուր սպառնալիք մեր կազմակերպության անդամների համար.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ահաբեկչությունն ընկալվում է որպես ընդհանուր սպառնալիք մեր կազմակերպության անդամների համար.
Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժման դեպքի վերաբերյալՔննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժման դեպքի վերաբերյալ
Արդարադատության նախարար. Հայաստանի նոր սահմանադրության հարցի շուրջ որևէ քննարկում չի անցկացվելԱրդարադատության նախարար. Հայաստանի նոր սահմանադրության հարցի շուրջ որևէ քննարկում չի անցկացվել
Վարչապետ. ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբՎարչապետ. ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ
Դունյա Միյատովիչ. Ադրբեջանը պետք է վերջ դնի լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ահաբեկմանն ու հետապնդմանըԴունյա Միյատովիչ. Ադրբեջանը պետք է վերջ դնի լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ահաբեկմանն ու հետապնդմանը
Իրանագետ. Ադրբեջանում ոչ ոքի մտքով անգամ չի անցնում Հայաստանին հանձնել պատմական Գավազան լեռը, որի վրա Վահրամ Բ իշխանի նույնանուն պատմական ամրոցի ավերակներն ենԻրանագետ. Ադրբեջանում ոչ ոքի մտքով անգամ չի անցնում Հայաստանին հանձնել պատմական Գավազան լեռը, որի վրա Վահրամ Բ իշխանի նույնանուն պատմական ամրոցի ավերակներն են
Արդարադատության նախարար. Բարեփոխումների շնորհիվ Հայաստանի դատական համակարգը 70 տոկոսով բեռնաթափվել էԱրդարադատության նախարար. Բարեփոխումների շնորհիվ Հայաստանի դատական համակարգը 70 տոկոսով բեռնաթափվել է
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներինԳլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին
Կրեմլ. Այժմ Ռուսաստանը բավական բարդ շրջան է ապրում բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններումԿրեմլ. Այժմ Ռուսաստանը բավական բարդ շրջան է ապրում բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում
Թաթոյան. Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքերԹաթոյան. Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր
Միրզոյանն Արգենտինայում մասնակցել է Միրզոյանն Արգենտինայում մասնակցել է "Հայկական Բուենոս Այրես" գրքի շնորհանդեսին
Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներՄարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ
Տոյվո Կլաար. Ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի հասցեին սպառնալիքներն անընդունելի ենՏոյվո Կլաար. Ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի հասցեին սպառնալիքներն անընդունելի են
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության հետՄարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության հետ
Փաշինյանն ու Կոբախիձեն բացել են Վրաստանի դեսպանատան նոր շենքը ԵրևանումՓաշինյանն ու Կոբախիձեն բացել են Վրաստանի դեսպանատան նոր շենքը Երևանում
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Արարատի բնակիչը ԱԺ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու համար կարող է իրական պատժաչափ ստանալ․Գլխավոր դատախազությունԱրարատի բնակիչը ԱԺ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու համար կարող է իրական պատժաչափ ստանալ․Գլխավոր դատախազություն
Հայտարարություն. Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների իրավունքների խախտումները դադարեցնելու համարՀայտարարություն. Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների իրավունքների խախտումները դադարեցնելու համար
Մեկ տարում Հայաստանում տուբերկուլյոզով պայմանավորված մահվան դեպքերը 14%-ով նվազել ենՄեկ տարում Հայաստանում տուբերկուլյոզով պայմանավորված մահվան դեպքերը 14%-ով նվազել են
Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի իրականացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերըՀայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի իրականացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը
Լուկաս Ռոզենկրանց. Ֆրանկոֆոնիան կնպաստի Հայաստանի գիտության զարգացմանըԼուկաս Ռոզենկրանց. Ֆրանկոֆոնիան կնպաստի Հայաստանի գիտության զարգացմանը
Թաթոյան. Ոստիկանությունը Թաթոյան. Ոստիկանությունը "Մարտական եղբայրություն" կազմակերպության անդամներին բերման է ենթարկել նրանց համընդհանուր իրավունքների կոպտագույն խախտմամբ
Ամերիկահայ դաշնակահար Վարդան Հովսեփյանն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա հայրենիքումԱմերիկահայ դաշնակահար Վարդան Հովսեփյանն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա հայրենիքում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Մոսկվայում ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում Հայաստանի քաղաքացի կա . ԱԳՆՄոսկվայում ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում Հայաստանի քաղաքացի կա . ԱԳՆ
Ոստիկանության Նոր Նորքի բաժին 3 անձի ներխուժման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ահաբեկչության վերաբերյալ հոդվածի հատկանիշներովՈստիկանության Նոր Նորքի բաժին 3 անձի ներխուժման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ահաբեկչության վերաբերյալ հոդվածի հատկանիշներով
Բիշքեկում Ադրբեջանի 5 քաղաքացի է ձերբակալվել՝ Ղրղզստանի ղեկավարության դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքովԲիշքեկում Ադրբեջանի 5 քաղաքացի է ձերբակալվել՝ Ղրղզստանի ղեկավարության դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Ադրբեջանը զինում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմումԱդրբեջանը զինում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում
Լիահույս եմ, որ Հայաստան-Հունաստան-Կիպրոս հարթակում փոխգործակցության խթանմանն ուղղված ջանքերն իրենց նպաստը կբերեն հայ և հույն ժողովուրդների անվտանգությանն ու բարօրությանը. ՓաշինյանԼիահույս եմ, որ Հայաստան-Հունաստան-Կիպրոս հարթակում փոխգործակցության խթանմանն ուղղված ջանքերն իրենց նպաստը կբերեն հայ և հույն ժողովուրդների անվտանգությանն ու բարօրությանը. Փաշինյան
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՎրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ
ԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համարԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
Իտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսըԻտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսը
Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ 
Իշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելովԻշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելով
Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակՎրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակ
Հայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել ՈւկրաինաՀայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա