Արմինֆո.Մոսկվան ձգտելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ծավալումը կանխելուն, և սեփական ջանքերը հերթական՝ թեկուզ փխրուն, բայց ստատուս քվոյին հասցնելուն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը ։
<Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին հակամարտության հերթական սրումից հետո այսօր հակամարտության կողմերի միջև Մոսկվայի միջնորդությամբ ընթանում են, ընդգծում եմ, ինչպես պաշտոնական, այնպես էլ՝ ոչ պաշտոնական բանակցությունները ։ Պետք է հասկանալ Ռուսաստանի համար ծայրահեղ անցանկալի է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրման ցանկացած դրսեւորում>, - ընդգծել է նա ։
Արեշեւն ընդգծել է, որ այս հակամարտությունից բխող վտանգներն այժմ արդեն Ռուսաստանի ներքին կայունությանն են սպառնում: Քաղաքագետը Ռուսաստանի մայրաքաղաքում և քաղաքներում բնակվող հայկական և ադրբեջանական համայնքների միջև վերջին կոնֆլիկտային բոլոր իրավիճակները համարում է երկրում կայունության պահպանման տեսանկյունից խիստ վտանգավոր:
Այս համատեքստում նա նշել է Հարավային Կովկասում լարվածության աստիճանի նվազեցման Մոսկվայի խիստ շահագրգռվածությունը իր զինանոցում առկա բոլոր հնարավորություններով եւ մեխանիզմներով: Ընդ որում, Արեշեւը հատուկ ընդգծել է, որ ի տարբերություն հնչող կարծիքների ՝ Ռուսաստանը երբեք չի եղել եւ չի հանդիսանում ղարաբաղյան հակամարտության բացառիկ մոդերատոր, որը կարող է կողմերին հանգեցնել երկուստեք ընդունելի լուծման:
Տարածաշրջանային իրավիճակի կայունացման մեջ չշահագրգռված ուժի կենտրոնների թվում քաղաքագետն առանձնացրել է Թուրքիային ։ Նրա գնահատականներով, տարիներ շարունակ հանդես գալով հակամարտության կարգավորման ռազմական սցենարի օգտին՝ Անկարան, հատկապես վերջին տարիներին, լուրջ խոչընդոտներ է ստեղծում Մոսկվայի ջանքերի ճանապարհին: Ավելին, հենց թուրքական բացահայտ աջակցությունն է վճռականություն հաղորդում հակամարտությունը տարածաշրջանի սահմաններից դուրս հանելու գործողություններին։ Անկարան նաեւ փորձում է ղարաբաղյան հակամարտությունը գործի դնել՝ Մոսկվայի եւ Եվրոպայի վրա ճնշում գործադրելու նպատակով։