Արմինֆո. Լոնդոնի Հայ դատի հանձնախումբը կանխել է բրիտանական խորհրդարանում հակահայկական հայտարարության առաջ մղումը։ Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Հուլիսի 13-ին բրիտանացի խորհրդարանական Բոբ Բլեքմենը Միացյալ Թագավորության Համայնքների պալատում շրջանառության մեջ է դրել "Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ" խորագրով հայտարարության տեքստը: Փաստաթուղթը ներկայացվել է Early day motion ձեւաչափով (վաղ օրվա առաջարկ) եւ առնվազն հարյուր "ստորին" պատգամավորների հավանության դեպքում կարող էր հայտնվել Լորդերի պալատի օրակարգում: Տեքստի հեղինակները դատապարտե "Ադրբեջանի դեմ հայկական ագրեսիան"՝ Երեւանին մեղադրելով վերջերս սահմանին իրավիճակի սրման համար։ Հայտարարությունը ստորագրել են ՄԹ խորհրդարանի ստորին պալատի 650 անդամներից 5-ը։ Սակայն նրանցից երկուսը շուտով հետ են կանչել իրենց ստորագրությունները։
"Այս հայտարարության առաջ մղումը բնավ ինքնաբուխ կերպով չի կասեցվել, այլ՝ Լոնդոնի Հայ դատի հանձնախմբի շնորհիվ։ Մեր ընկերները համապատասխան աշխատանք են իրականացրել են ինչպես երկու պատգամավորների հետ, որոնք հետագայում վերջին պահին հրաժարվեցին հակահայկական տեքստի ներքո իրենց ստորագրություններից, այնպես էլ Մեծ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ", - հաղորդել է նա:
Նրա խոսքով, հակահայկական փաստաթղթի ճանապարհին ի սկզբանե շատ "եթե"-ներ կային։ Սակայն, եթե տեքստի հեղինակներին հաջողվեր անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքել Համայնքների պալատում, այն կհայտնվեր Լորդերի պալատում քննարկման։ Ինչն ինքնին, ըստ Մանոյանի, Հայաստանին արդեն ոչ մի լավ բան չէր խոստանում։
"Այս պահին վտանգը չեզոքացված է, իսկ փաստաթղթի հետեւում կանգնած է ընդամենը երեք բրիտանացի պատգամավոր։ Սակայն բրիտանական խորհրդարանը շուտով կմեկնի արձակուրդ։ Մինչ այսպահը ոչ մի հակահայկական հայտարարություն որեւէ հեռանկար չունի և չի կարող ունենալ։ Թե ինչ կլինի՝ երբ խորհրդարանը վերադառնա արձակուրդից, ցույց կտա ժամանակը", - ամփոփել է Մանոյանը: