Արմինֆո. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Փոփոխությունն օգնություն է նախատեսում Արցախին 1․4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ HALO Trust-ի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքները շարունակելու համար:
Հունիսին ԱՄՆ 23 նահանգներից 75 կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի արտաքին գործառնությունների ենթակոմիտեին ՝ առաջարկելով 1,5 մլն դոլար ուղղորդել որպես աջակցություն Արցախին՝ տարածքների ականազերծման եւ ականներից տուժածների վերականգնման համար: Կոնգրեսականները նաև կոչ են արել ենթահանձնաժողովին դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին ՝ որպես Հայաստանին և Արցախին ագրեսիայի ենթարկող երկիր: