Արմինֆո.Ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ վճիռը: Այդ մասին դեպքի վայրից հաղորդել է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
Դատավորը հայտարարել է, որ որոշումը հետաձգվել է մինչեւ գործընթացի կարեւոր հանգամանքների բացահայտումը: Դանիբեկյանը լսելով կողմերին, հայտարարել է, որ այժմ հնարավոր չէ որևէ որոշում կայացնել։ Դատավորի խոսքով՝ այժմ գործը գտնվում է ՍԴ-ում, ավելին, վճռաբեկ բողոք է ներկայացվել ։ Հետևաբար, միջնորդության վերաբերյալ որոշումը հետաձգվել է, քանի դեռ ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը չեն կայացրել իրենց որոշումը։ Պաշտպանության կողմը տվյալ որոշման հետ չի համաձայնել։ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ խնդրում է հիմնավորումներ ներկայացնել ՝ բողոքարկելու դատարանի գործողությունները, ինչին Դանիբեկյանը պատասխանել է, որ հիմնավորումները ներկայացված են: Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանները դատարանին խնդրել էին կասեցնել քրեական գործը եւ ուղարկել Սահմանադրական դատարան՝ պարզելու համար, թե ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը որքանով է համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: