Արմինֆո.Երեւանն ակնկալում է Ռուսաստանի միջնորդական ջանքերը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է Մոսկվայում հայկական դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Վարդան Տողանյանը։
"Մենք նաեւ լիահույս ենք, այսօր եղել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունը, և ԱԳՆ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որ [Ռուսաստանը] կկարողանա իր միջնորդական ջանքերը գործադրել, որպեսզի կանգնեցնի այն, ինչ կատարվում է այնտեղ [հայ-ադրբեջանական սահմանին]։ Ակնկալում ենք նաեւ ՀԱՊԿ-ի մեր գործընկերների արձագանքը, որովհետեւ խոսքը գնում է Հայաստանի սահմանի այն հատվածի մասին, որը ճանաչված է նաեւ ՀԱՊԿ-ի մասնակիցների կողմից", - ասել Է դիվանագետը: Բացի այդ, դեսպանը նշել է, որ իրավիճակը բարդացնում են Թուրքիայի ագրեսիվ հայտարարությունները։
Պատասխանելով իրավիճակը ՄԱԿ ԱԽ-ի քննարկմանը ներկայացնելու հնարավորության մասին հարցին՝ նա նշել է, որ Երեւանում գործողություններ են ակնկալում, նախեւառաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից։ "Միակ լեգիտիմ միջազգային մանդատը սահմանվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, հենց բոլորն Անվտանգության խորհրդի երեք երկրներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, այդ գործընթացի մասնակից են։ Մենք արդեն գիտենք Ռուսաստանի արձագանքը, գիտենք Պետդեպարտամենտի, Ֆրանսիայի արձագանքը, այդ պատճառով այժմ բանակցություններ են ընթանում, և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները երեկ շփվել են Ռուսաստանի նախարարի հետ։ Ես կարծում եմ, որ դա, այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերող հարց է",-ամփոփել է Տողանյանը ։